Սյունիքի մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից: Հաղորդագրությունում մասնավորապես, ասվում է. «Փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը մեր Սյունիքի մարզային ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին Հանդ վարչական ղեկավարի հետ։ Փաստահավաք աշխատանքային խումբը Ներքին Հանդ բնակավայր այցի ընթացքում հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարի և բնակիչների հետ, տեղում դիտարկել է գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ու Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից տարածքները և փաստագրել է բնակիչների իրավունքների իրացման խնդիրները: Զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։ Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։ Ավելին, ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։ Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը և հողագործությունը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։ Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։ Թեպետ գյուղում չկա խուճապային տրամադրություններ, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են ստեղծված իրավիճակի հետ կապված: Աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ 2022 թվականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետը և ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները։ Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզպետարանի և այլ իրավասու պաշտոնատար անձանց հետ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են Կառավարությանը։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետամուտ լինել սահմանամերձ բնակավայրերի, այդ թվում՝ Ներքին Հանդի բնակիչների խնդիրների լուծման հարցերին»:
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02