Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են 2021 թվականի հաշվետվությունը Ադրբեջանի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Human Rights Watch-ի 2021 թվականի հաշվետվությունում նշվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կողմերը մեծ մասամբ պահպանում են հրադադարի ռեժիմը, սակայն շփման գծում իրավիճակը շարունակում է փխրուն մնալ. ժամանակ առ ժամանակ կողմերի միջև զինված բախումներ են տեղի ունենում։
Հաշվետվության մեջ նշվում է, որ Ադրբեջանը վերականգնողական աշխատանքներ է սկսել Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Միաժամանակ նշվում է, որ շփման գծում հայերը բախվում են վիրավորվելու և գերեվարվելու ռիսկի՝ գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքում։ HRW-ն կարծիք է հայտնել, որ այդ ամենն անհրաժեշտ է դարձնում միջազգային մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ կարգավիճակի որոշման հարցում։
Ընդգծվում է, որ 2021 թ-ի մարտին երկրի նախագահի ներման հրամանագրով բանտերից ազատ է արձակվել 40 ընդդիմադիր և կրոնական ակտիվիստ, լրագրող, իրավապաշտպան և անձինք, որոնց կալանքը կարող էր քաղաքական դրդապատճառ ունենալ։ Սակայն միաժամանակ դեռևս շատ են քաղաքացիները, որոնք դեռ բանտում են շինծու մեղադրանքներով՝ ընդդիմության և մյուս քննադատական ձայների ճնշման քաղաքականության պատճառով, որը վարում է կառավարությունը:
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հաշվետվությունում ազատությունների մակարդակը գնահատվում է մի քանի չափանիշներով՝ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություններ, համացանցի ազատություն, ժողովրդավարական կառավարման մակարդակ։ Առաջին չափանիշով Ադրբեջանը ներառված է անազատ երկրների ցանկում։
Երկրորդ բաժնում գնահատվում է համացանցի ազատությունն աշխարհի 70 երկրներում։ Այստեղ Ադրբեջանը նույնպես անազատ երկրների շարքում է։ Երրորդ հատվածում չափվում է ժողովրդավարական կառավարման մակարդակը Կենտրոնական Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 29 երկրներում։ Ժողովրդավարության գնահատականը ներառում է ազգային կառավարման, ընտրական գործընթացի, անկախ մեդիայի, քաղաքացիական հասարակության, դատական համակարգի, ինչպես նաև կոռուպցիայի վարկանիշներ։
Երրորդ կետով Ադրբեջանն այն երկրների ցանկում է, որտեղ գործում է կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ։ «Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը, որոնք իշխանությունում են գրեթե երեք տասնամյակ։ Ժամանակ առ ժամանակ արևմտյան քննադատներին հանգստացնելու նպատակով գործողություններ ձեռնարկելով՝ կառավարությունը երբեք կառուցվածքային բարեփոխումներ չի անցկացրել: Ծայրահեղ սահմանափակ միջավայրը, որում աշխատում են անկախ լրատվամիջոցներն Ադրբեջանում, էլ ավելի ռեպրեսիվ է դարձել։ Մեդիայի մասին օրենքում արված փոփոխություններն իշխանությանը թույլ են տալիս հետապնդել սոցցանցերի օգտատերերին՝ համացանցում կարծիք արտահայտելու համար», - նշված է հաշվետվությունում։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56