«Այո, ես ուզում եմ վերադառնալ այնցյալին, որտեղ ես հաղթանական ազգի զավակ էի, որտեղ հպարտանում էինք Շուշիի ազատագրմամբ, որտեղ Մայիսի 9-ին գլխիկոր չէինք սպասում։ Հիմա դուք էս ինչ Հայաստան եք բերել ու սրանից հետո մեզ ե՞ք ուզում ինչ-որ բանում մեղադրել»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից հնչած մեղադրանքներին՝ ընդդիմության «հակապետական» հայտարարությունների մասով․ Գրիգորյանն ասաց.«Մեզ մեղադրում եք նրանում, որ ասում ենք Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպետք է լինի և սա կոչվում է հակապետական հայտարարությո՞ւն։ Սա հակապետական չէ, սա միակ հայտարարությունն է, որ ՀՀ-ն կարող էր անել և չի անում, ցավոք։ Չպետք է միայն խոսել Արցախում ապրող մարդկանց իրավունքների և ազատությունների մասին, դրա մասին կարող է խոսել Ֆրանսիան, ԱՄՆ-ի հայ համայնքը։ ՀՀ-ն , որը տարիներ շարունակ եղել է Արցախի երաշխավորը, չի կարող պարզապես խոսել միայն Արցախում ապրող հայերի ազատությունների և իրավունքների մասին։ Ինքնորոշման իրավունքի թեզը բա որտե՞ղ մնաց»։ Պատգամավորը մի քանի նկատառում արեց նաև բանակցային գործընթացի վերաբերյալ ՝ իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե ստացել են «վատ ժառանգություն»։ «Ասում եք՝ վատ «ժառանգություն» են թողել մեզ, ուզում եմ հիշեցնել, որ դուք զրոյական կետից սկսել բանակցությունները , հետևաբար ժառանգության մասին խոսելը մի քիչ անկեղծ չէ։ Բացի այդ, հիմա էլ պնդում եք, որ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով և երեք հայտնի սկզբունքների վրա պետք է տեղի ունենան բանակցությունները , բա եթե ձեզ համար այդքան անընդունելի «ժանառանգություն» է, ինչո՞ւ եք շարունակում պնդել , որ այդ «ժառանգությամբ» պետք է շարունակվի»։ Գորիգորյանը նաև հիշեցրեց, որ մեկ անգամ արդեն հայտարարել են, թե «ինչ ուզում , այն էլ բանակցում են» և դրա «արդյունքները» տեսել ենք ։
Աղբյուր` Panorama.am
14:48
14:29
14:04
12:19
12:03
12:03
11:47
11:33
11:30
11:22
11:15
11:03
10:49
10:27
10:02
18:36
18:13
18:02
17:52
17:25
16:09 07.08.25
13:03 07.08.25
17:52 07.08.25
11:08 07.08.25
17:09 07.08.25
10:19 07.08.25
16:28 07.08.25
10:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03