Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում ամեն տարի իրականացվում են տարբեր մշակութային միջոցառումներ, և այս տարին ևս բացառություն չէր. մարտի 21-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատշգամբներից հայ ժամանակակից պոետները ընթերցեցին իրենց իսկ ստեղծագործությունները։ Միջոցառումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
«Անտարես» հրատարակչության PR ղեկավար Ռոզա Գրիգորյանը նշեց, որ միջոցառման նպատակն է նպաստել պոեզիայի հանրահռչակմանն ու պոեզիայի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրության առաջացմանը։
«Սովորաբար այսօրվա միջոցառումները անցկացվում են գրադարաններում, գրախանութներում, իսկ այս տարի որոշեցինք մի քիչ անսովոր ու ոչ ստանդարտ տարբերակ։ Սա դառնում է միաձուլում երաժշտության, պոեզայի, թատրոնի։ Մշակութային տարբեր գործիչներ միմյանց և հանդիսատեսի կողմից նորովի են ճանաչվում»,-նշեց Ռոզան։
Գաղափարն առաջարկել էր պոետ Արմեն Սարգսյանը. «Սա կոչ է արվեստի տարբեր ոլորտի մարդկանց միավորվելու և աշխատելու իրար հետ, քանի որ պոեզայի և երաժշտության հանդիպումից միշտ ծնվել են գեղեցիկ ստեղծագործություններ։ Տարիներ առաջ հայ ժամանակակից գրականության մասին հասարակության ընկալումները սահմանափակ էին, շատ քիչ ժամանակակից գրողների էին ճանաչում,իսկ այժմ շատ տարբեր նախաձեռնությունների շնորհիվ այդպես չէ` հայ ժամանակակից գրականությունը հանրահռչակվեց։ Հիմա բավական լավ վաճառվում են մերօրյա գրողների գրքերը»։
Խոսելով հանագործակցության և նման միջոցառումների կարևորության մասին` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը նշեց. «Շատ կարևոր է,որ այսօր Հայաստանում հայ մարդը նշում է այս գեղեցիկ օրը, վստահ եմ, որ պոեզիա սիրում և կարդում ենք։ Այսօր կարող ենք արձանագրել,որ ունենք ժամանակակից պոեզիա, որով հետաքրքրված են նաև երիտասարդները, ինչը նշանակում է` կյանքը շարունակվում է, մենք ապրել և ապրելու ենք»։
Հանրության համար իրենց գործերից ընթերցեցին «Անտարես» հրատարակչության հեղինակներ, ժամանակակից պոետներ Հուսիկ Արան, Մհեր Արշակյանը, Արմեն Սարգսյանը, Թոնդրակը, Գևորգ Գիլանցը, Լուսինե Եղյանը և այլք։
Արմինե Բրսոյան
13:53
13:36
13:09
12:52
12:35
12:18
11:48
11:35
11:14
10:59
10:45
10:28
10:12
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
23:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27