Oriflame շվեդական կոսմետիկական ընկերությունը Ռուսաստանում դադարեցնում է ներդրումները մարկետինգի բնագավառում, վարժանքներն ու միջոցառումները, ինչպես նաեւ չգրանցված օգտատերերի կողմից արտադրանքն առցանց գնելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է ընկերությունը: «Մի շարք օպերացիոն եւ իրավաբանական դժվարությունների կապակցությամբ Oriflame ընկերությունը հնարավոր չի համարում գործունեության շարունակումը ներկա ձեւով եւ ստիպված է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանում առանձին գործողությունների կրճատման եւ դադարեցման ուղղությամբ, այդ թվում ընկերությունը դադարեցնում է ներդրումները մարկետինգում, վարժանքներն ու միջոցառումները: Oriflame-ը նաեւ դադարեցնում է չգրանցված օգտատերերի կողմից արտադրանքն առցանց ձեռք բերելու հնարավորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ընկերությունը ճշտել է, որ բրենդի գործընկերները կարող են շարունակել գործունեության իրականացումը, բայց հաշվի առնելով բոլոր ընդունված փոփոխությունները: Նաեւ ավելի վաղ Dagens Industri շվեդական թերթը գրել էր, որ ընկերությունը մնում է Ռուսաստանում եւ կշարունակի վաճառքները երկրում խորհրդատու-վաճառողներին աջակցելու նպատակով: Oriflame ընկերությունը, որը Շվեդիայում հիմնվել է 1967 թվականին, այսօր միջազգային կոսմետիկական կոնցեռն է՝ ավելի քան 60 երկրներում իր ներկայացուցչություններով: Ընկերությունը սեփական գործարաններ ունի Շվեդիայում, Լեհաստանում, Չինաստանում, Ռուսաստանում եւ Հնդկաստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
21:48
21:32
21:14
18:33
18:18
17:53
17:28
17:05
16:48
16:34
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
14:33
14:17
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13