Մարտի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք», «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի և աջ դաստակի դրսային մակերեսի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք» և «դեմքի շրջանի առաջին, երկրորդ աստիճանի այրվածք, ձեռքերի դաստակների առաջին, երկրորդ աստիճանի այրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշումներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորները հետազոտման մեջ են և այդ պահին հնարավոր չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանները պարզել են, որ նրանք են՝ Լոռու մարզի բնակիչներ, 23-ամյա Նորիկ Շ.-ն, 23-ամյա Նարեկ Կ.-ն, 23-ամյա Հովհաննես Դ.-ն: Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակամուտ գյուղի վերջնամասում Հովհաննես Դ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքի բռնկումից առաջացած հարվածային ալիքից վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները: Փաստի առթիվ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Հովհաննես Դ.-ն Շիրակամուտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելուց հետո դուրս է եկել ու հետո տեղի է ունեցել նշված դեպքը: 3 վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56