Եվրամիությունը կքննարկի ավելի շատ միջոցներ փոխառելու հարցը՝ ի պատասխան ուկրաինական ճգնաժամի հետ կապված մարտահրավերների, հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, հայտնում է Reuters-ը։ Ֆրանսիան եւ Իտալիան պնդում են, որ ԵՄ-ն ավելի շատ փոխառություն վերցնի՝ ի հավելումն 800 մլրդ եվրոյի, որն արդեն համաձայնեցվել է համավարակից հետո վերականգնման հիմնադրամի համար՝ պաշտպանական ծախսերի կտրուկ աճը հաղթահարելու եւ Եվրոպայի ծախսերը կրճատելու ու Ռուսաստանից էներգիայի հարցում նրա կախվածությունը նվազեցնելու նպատակով: «Այսպիսի առաջարկներ վերջին շաբաթներին արվել են որոշ եվրոպական առաջնորդների կողմից»,- ասել է Ջենտիլոնին: Գերմանիան, Նիդեռլանդները, Ավստրիան եւ այլ երկրներ այժմ դեմ են նման նոր փոխառություններին` ասելով, որ Ուկրաինայի պատերազմի տնտեսական հետեւանքները դեռեւս պարզ չեն, եւ որ 800 միլիարդանոց վերականգնման հիմնադրամից մինչ այժմ միայն 74 մլրդ եվրոն է իրացված: 800 մլրդ դոլարի հիմնադրամը ստեղծվել է անցյալ տարի՝ համավարակի հետեւանքով եվրոգոտու երկրների միջեւ կտրուկ տնտեսական տարբերությունները կանխելու համար, քանի որ արդեն իսկ մեծ պարտք ունեցող կառավարությունները չեն կարողանա նույնքան պարտք վերցնել՝ տնտեսության վերականգնումը ֆինանսավորելու համար, որքան նրանք, ում պարտքը ցածր է: Ֆրանսիան պնդել է, որ Ուկրաինայում պատերազմը, ինչպես եւ համավարակը, էկզոգեն ցնցում է, որը տարբեր կերպ կազդի ԵՄ երկրների վրա՝ կրկին տնտեսական տարբերությունների խորացման վտանգ ստեղծելով։ Եվրահանձնաժողովը մայիսին պետք է ներկայացնի նոր տնտեսական կանխատեսումներ, որոնք հիմք կհանդիսանան նման քննարկման համար։ Սակայն Ջենտիլոնին ասել է, որ ուկրաինական պատերազմի պատճառով առաջացած նոր ներդրումային կարիքների չափը, ամենայն հավանականությամբ, կազդի ԵՄ-ի հարկաբյուջետային կանոնների վրա, որոնք այժմ վերանայվում են, ինչպես նաեւ այդ նպատակով ԵՄ նոր փողերի ներուժի վրա: «Մեր պաշտպանական ներուժի բարձրացումը մեր արդյունաբերական եւ տեխնոլոգիական բազայում զգալի ներդրումներ կպահանջի»,- ասել է նա: «Դրանց ֆինանսավորման համար հարկաբյուջետային կանոնների ավելի բարենպաստ շրջանակ պետք կլինի եւ, հնարավոր է, եվրոպական մակարդակի նոր գործիքներ»,- ասել է Ջենտիլոնին:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02