Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում. Գալուստ Սահակյան
05.10.16 | 11:49
շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Ձեր գործունեությունը վճռորոշ դեր եւ ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետեւ կրթությունն ու դաստիարակությունը որպես գործընթացներ անհնար է պատկերացնել առանց ձեր մասնակցության, որովհետեւ դպրոցը սովորական աշխատավայր չէ, ուսուցչի մասնագիտությունն էլ` սովորական աշխատանք: Մանկավարժ լինելը եւ մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն եւ նվիրում, հոգեւոր- բարոյական պատասխանատվություն ժողովրդի ապագայի եւ երկրի վաղվա օրվա առջեւ: Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր եւ գիտելիքի շտեմարան, որտեղ ձեւավորվում են մարդկային փոխհարաբերություններ ու սեր առ ուսում, որտեղ հայրենիքը պաշտպանելու, հայրենիքը շենացնելու եւ հայրենիքի պատիվը ներսում ու դրսում բարձր պահելու հիմնավոր դաստիարակություն են ստանում:
ց, հետեւաբար դուք անուղղակիորեն մասնակից եք դառնում նաեւ ընտանեկան միջավայրին` կամրջելով դպրոցն ու ընտանիքը, խորհրդանշելով այդ երկու կարեւորագույն արժեքների նշանակությունը, արժեքներ, որոնք յուրաքանչյուր պետության հիմքն են, անհրաժեշտ նախապայման յուրաքանչյուր ժողովրդի գոյության համար, արժեքներ, որոնք մշտապես ուղեկցում են մեզ` ապահովելով մեր յուրահատուկ նկարագիրը եւ երաշխավորված ընթացքը:
Եւս մեկ անգամ ց»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում: