Մարտի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի հրավերով, մասնակցեց և ելույթով հանդես եկավ մարտի 21-ից ապրիլի 3-ը Մոն-դը-Մարսանում «Երազ» խորագրով Հայաստանին նվիրված երկշաբաթյա փառատոնի պաշտոնական բացմանը: Այս մասին NEWS.am_ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Պաշտոնական արարողությանը ներկա էին Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, Լե Լանդ դեպարտամենտի խորհրդի անդամներ, Մոն-դը-Մարսանի Գասկոն թատրոնի տնօրեն, փառատոնի նախագահ Անտուան Գարիելը, ֆրանսահայ դրամատուրգ, դերասան, «Մոլիեր» թատերական մրցանակի քառակի դափնեկիր Սիմոն Աբգարյանը:
Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը ողջունեց Մոն-դը-Մարսանի քաղաքային իշխանությունների ջանքերով կազմակերպված և հայկական մշակույթն ու պատմությունը մի քանի տասնյակ միջոցառումներով ներկայացնող երկշաբաթյա փառատոնը, որն ավանդական ֆրանսահայ համայնք չունեցող Նուվել Աքիտեն (Նոր Ակվիտանիա) շրջանում հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամության նոր կամուրջ է ավելացնում` սեփական նպաստը բերելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմանը:
Երկշաբաթյա տևողությամբ «Երազ» փառատոնի շրջանակում նախատեսված են, մասնավորապես, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների, ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռաստ-Կլանի ստեղծագործությունների, ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի ցուցադրությունները, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի, «Լադանիվա» երաժշտական համույթի, դաշնակահարուհի, ջազ երգչուհի Մաշա Ղարիբյանի ելույթները, ֆրանսահայ թատրոնի և կինոյի գործիչներ Սիմոն Աբգարյանի, Ռոբեր Գեդիկյանի, Նորա Մարտիրոսյանի, Սերժ Ավետիքյանի, Լևոն Մինասյանի հեղինակած և նրանց մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունները, «Երազ» պարային համույթի, ֆրանսահայ գրող, դերասանուհի Կորին Զարզավաջյանի պիեսի ցուցադրությունը, ինչպես նաև հայ մշակույթի, պատմության, Արցախի հիմնահարցի և 2020թ. աշնան պատերազմի աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ կլոր-սեղանների կազմակերպում՝ Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, պատմաբան, քաղաքագետ, հայագետներ՝ Ժան-Պիեռ Մահեի, Ժերար Դեդեյանի, Ռայմոն Գևորգյանի, Ժերար Շալիանի, Կայծ Մինասյանի, Տիգրան Եգավյանի, լրագրող, գրողներ Վալերի Թորանյանի, Ժան-Քրիստոֆ Բուիսոնի, Սիլվեն Տեսոնի, Միշել Օնֆրեի, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիի մասնակցությամբ։
Ապրիլի 2-ին Մոն-դը-Մարսանում տեղի է ունենալու Գյումրի քաղաքի կողմից Մոն դը Մարսանին նվեր ընծայված հայկական խաչքար-ցայտաղբյուրի պաշտոնական բացումը, որի ընթացքում համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ Գյումրին և Մոն դը Մարսանը հռչակվելու են քույր քաղաքներ։
«Երազ» փառատոնի վերաբերյալ տեղեկատվությունը և մասնակցության մանրամասները հասանելի են www.yerazfestival.fr հղումով։
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56