ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը, որը զեկուցում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է հիվանդության նպաստի տրամադրման համար նախատեսված աշխատանքային օրերի հաշվարկը և ժամանակավոր անաշխատունակության ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ խմբի վերանայման հետ:
Դավիթ Խաչատրյանն ասաց, որ օրենքի նախագծով ֆիքսվում են, որ անաշխատունակության մեջ գտնվելը և նպաստ ստանալը այլևս չի կապվում հաշմանդամության խումբ ձեռք բերելու բժշկասոցիալական փորձաքննության 3 ամսվա գործընթացների հետ։
«Հաշմանդամության ժամկետները և անաշխատունակության ժամկետներն իրարից առանձնացվում են»,-ասաց փոխնախարարը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ Աշխատանքային օրենսգրքով սահմանված է, որ գործատուն իրավունք ուի 120 օրից ավել անաշխատունակ լինելու դեպքում աշխատողին ազատել աշխատանքից, իսկ քննարկվող կարգավորմամբ աշխատողը կարող է այդ ժամանակահատվածից ավել անաշխատունակության վիճակում գտնվել, քանի որ բժշկական փորձաքննույան ենթարկվելու համար սահմանված 3 ամսվա սահմանափակումը հանվում է:
Պատգամավորի խոսքով՝ այդ դեպքում խնդիրներ են առաջանում գործատու-աշխատող հարաբերություններում, քանի որ աշխատողն արդեն իրավունք ունի 120 օրից ավել գտնվել անաշխատունակության մեջ, բայց գործատուն գործող օրենքով կարող է 120 օրը լրանալու օրը նրան փաստացի ազատել աշխատանքից և աշխատողը ոչ միայն կկորցնի աշխատանքը այլև չի վճարվի անաշխատունակության նպաստը:
Պատգամավորն առաջարկեց առաջինց երկրորդ ընթերցում լուծել այդ խնդիրը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ընդունեց, որ 120 օր անաշխատունակության մեջ գտնվողին գործատուն կարող է ազատել աշխատանքից իսկ նախագծով առաջարկվում է, որ 180 օր անաշխատունակության մեջ գտնվողը կարող է ստանալ անաշխատունակության նպաստ:
«Այօ կա այդ օրերի տարբերությունը, ես չգիտեմ թե ինչու է այն ժամանակին 120 օր ֆիքսվել, բայց եկեք արձանագրենք, որ այդ խնդիրը բուն նախագծի հետ ուղիղ առնչություն չունի»,-արձագանքեց Դավիթ Խաչատրյանը և հավելեց, որ առաջիկայում նախատեսված Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների փաթեթում քննարկման առարկա են ուզում դարձնելայդ հարցը:
Չհամաձայնելով փոխնախարարի հետ, որ իր բարձրացրած հարցը քննարկվող նախագծի հետ կապ չունի՝ Թադևոս Ավետիսյանն ասաց. «Գործող օրենքով անաշխատունակության ժամանակահատվածը մինչև 3 ամիս տևողությամբ կարող է լինել, որը պետք է աշխատողին փորձաքննվելու, որպեսզի ստանա հաշմանդամության կարգ, կամ փոխվի այդ կարգը, բայց երեք ամիսը 90 օր է և ավելի քիչ է քան Աշխատանքային օրենսգրքով սահմանված 120 օրը և հիմա ձեր բերած նախագծով 3 ամսվա սահմանափակումը հանվում է և մարդը կարող է օրինակ 135 օր գտնվի անաշխատունակության մեջ և կապ չունի, թե այդ ընթացքում կփորձաքննվի թե ոչ, իսկ գործատուն կարող է 120 օրից ազատել նրան աշխատանքից»:
Պատգամավորը պնդեց, որ 120 օրվա շեմը պետք է հենց քննարկվող նախագծի հետ վերանայել և առաջարկեց չսպասել անորոշ ժամկետով, որպեսզի նոր օրենսդրական փաթեթ մշակվի, այլ կարելի է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ նրան միացնել նաև Աշխատանքային օրենսգրքի համապատասխան փոփոխությունը:
Խաչատրյանն ընդունեց, որ կարելի է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կդիտարկեն պատգամավորի առաջարկը՝ հնարավոր համարելով, որ նման առաջարկ լինի նաև կառավարությունից:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56