Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն․Լիոնը Երևանին փոխանցի տրանսպորտային համակարգի կառավարման հաջողված փորձը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքային տնտեսության երկու՝ քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտները:
«Համայնքը վերջին տարիներին նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնք ոչ միայն առարկայական լուծումներ են տալիս տարիներով կուտակված խնդիրներին, այլև նպաստում են ինստիտուտների կայացմանը: Միայն այս մոտեցմամբ է հնարավոր դիմակայել ժամանակի մարտահրավերներին ու առաջարկել հիմնարար լուծումներ: Նշված երկու ոլորտների կայացման արդյունքում միայն կարող ենք ստեղծել մի միջավայր, որտեղ քաղաքացիներն իրենց լավ կզգան»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սոնիա Զդորովցոֆֆը նշել է, որ Լիոնում գործում է բավականին հաջողված տրանսպորտային համակարգ՝ կառավարման կենտրոնով, որը հաստատ կհետաքրքրի Երևանին:
«Մարդասիրական, մասնագիտական ու բարեկամական այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու քաղաքների միջև, վստահ եմ՝ հնարավորություն կտան իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր: Նախաձեռնվող բարեփոխումների փուլում պատրաստ ենք օգտակար լինել գործընկեր Երևանին՝ փոխանցելով մեր հաջողված փորձը»,- նշել է Լիոնի քաղաքապետի տեղակալը:
Զրուցակիցները պայմանավորվել են առարկայական ծրագրերի ու մասնագետների վերապատրաստմամբ էլ ավելի ամրապնդել փոխհարաբերությունները, որոնք հնարավորություն կտան ապահովել տեսանելի արդյունքներ:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56