«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ խանութներում սկսված խուճապային գնումների «բումը», կարծես, անցավ, այլևս մարդիկ ամիսների պաշար չեն հավաքում: Փոխարենը լուրջ գնաճ է արձանագրվում ամենօրյա ռեժիմով, որը սրընթաց դատարկում է մեր քաղաքացիների «գրպանները»: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հայ սպառողը պարենի դեֆիցիտ չի ունենալու, բայց ստիպված է լինելու շատ վճարել պարենի համար, քանի որ համաշխարհային շուկայում գները շարունակելու են բարձրանալ:
Տնտեսագետի համոզմամբ, այս տարի մենք պարենի երկնիշ գնաճ ենք ունենալու, ինչի հիմքերն արդեն կան: «Հունվար-փետրվարին 6,5 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ պարենային ապրանքների գները 11,8 տոկոսով են աճել: Անցած տարի առկա գնաճային իրավիճակը փոխանցվել է նաև այս տարվան, ինչին գումարվեց նաև ռուս-ուկրաինական հակամարտության գործոնը, ինչը համաշխարհային շուկայում պարենի գների աճին է հանգեցնելու»,-ասում է Պարսյանը՝ ընդգծելով, որ մենք մեծ կախվածություն ունենք ներկրումից, իսկ դրամի արժեզրկումն իր հերթին հանգեցնում է ներկրվող ապրանքների թանկացմանը:
Հայաստանում գրեթե միշտ, հիմա՝ առավել ևս, դրամի արժեզրկման դեպքում միանգամից գնաճ է արձանագրվում, բայց երբ դրամն արժևորվում է, գնանկում այդպես էլ չի լինում: Պարսյանը որպես առաջին պատճառ նշում է, որ ներկրողները մտահոգություն ունեն, թե դոլարի փոխարժեքը էլի կտրուկ կարող է բարձրանալ. «Երկրորդ՝ իրենց համար ֆինանսական բարձիկներ են ստեղծում, որ նման տատանումներից զերծ պահեն իրենց: Մյուս հանգամանքը, ինչի պատճառով գնանկում չենք տեսնում, մեր շուկային բնորոշ մենաշնորհներն են, նրանց քաղաքականությունը: Ներկրող խոշոր տնտեսվարողները շուկայում գին են թելադրում, մրցակցություն չկա, որը կստիպի նրանց գին իջեցնել»,- ասում է տնտեսագետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56