«Այս օրենքների նախագծերի փաթեթով պետական սահմանին տարբեր մարմինների կողմից իրականացվող հսկողությունը օպտիմալացնում ենք, և իրապես ներդնում ենք մեկ պատուհանի սկզբունքը»,-կառավարության նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ զեկուցելով գործադիրի հեղինակած օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Նրա խոսքով՝ ներկայում 5 մարմին կա պետական սահմանին՝ ԱԱԾ սահմանապահ զորքերը, Մաքսային ծառայությունը, ՍԱՏՄ-ն, Ոստիկանությունը, և տրանսպորտային գործառույթի մասով տեսչական մարմինը: Ըստ Ռուստամ Բադասյանի՝ փոփոխություններից հետո սահմանային կետում կմնա երկու մարմին՝ Մաքսային մարմինը և ԱԱԾ սահմանապահ զորքերը, որոնք պետական մարմինների գործառույթների վերաբաշխումով կիրականացնեն սահմանային, մասնավորապես՝ մաքսային մարմինը կիրականացնի մաքսային գործառույթները և ՍԱՏՄ մասով՝ փաստաթղթային հսկողությունը, իսկ ՍԱՏՄ-ի մնացած հսկողությունը կիրականացվի արդեն ՀՀ պետական սահմանից ներս: ՊԵԿ նախագահը հայտնեց, որ մյուս պետական մարմինների գործառույթները վերաբաշխվում են այդ երկու պետական մարմինների միջև: Նրա խոսքով՝ այդ ամենի նպատակը հետևյալն է, որ մեկ անձը փաստաթղթերի մեկ փաթեթը հանձնի մեկ պետական մարմնի և ստիպված չլինի պետական սահմանի անցման կետը անցնելիս դիմել տարբեր պատուհանների նույն փաստաթղթերի փաթեթով, որը նշանակում է կրկնակի հսկողություն: ՊԵԿ նախագահը նշեց, որ նախկինում տնտեսվարողը միջինը 2-3 օր էր ծախսում ներմուծման պրոցեսի վրա, որպեսզի ապրանքների բացթողումը տեղի ունենա, բայց հիմա արդեն կա 13 սուբյեկտ, որոնք օգտվել են նախնական հայտարարագրման համակարգից, և աշխատակազմ, որը 24/7 ռեժիմով սպասարկում է նախնական հայտարարագրերը, արդյունքում՝ այդ գործընթացը տևում է 2-3 ժամ: Ըստ Բադասյանի՝ օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո, կձևավորվի սահմանային էտալոնային մոդելով աշխատող կետ և ժամանակը կրկին կկրճատվի:
Աղբյուր` Panorama.am
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44