Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրն արձագանքել է օրերս շրջանառվող այն տեղեկությանը, թե հնարավոր է Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան ուղարկի Ուկրաինա։
Ռուսական «Известия» թերթի հետ զրույցում Դեմիրը հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ դա Անկարայի համար չի կարող լինել քննարկման թեմա, իրենք նախկինի պես հիմա էլ շարունակում են համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ։
«Թուրքիան ի զորու է ինքնուրույն որոշել ինչ քաղաքականություն վարի և ինչ ուղիով գնա։ Մեր դիրքորոշումն այն է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հաստատվի խաղաղություն։ Եվ մենք ամեն ինչ անում ենք արյունահեղությունը դադարեցնելու համար»։
Էրմենիհաբերը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի Կենտորանական հետախուզական վարչության նախկին աշխատակից Փոլ Քոլբը «Wall Street Journal»-ում «Թուրքիայի ռուսական հրթիռները կարող են պաշտպանել Ուկրաինան» վերնագրով վերլուծական հոդված էր հրապարակել։ Այդ հոդվածում նա առաջարկում էր Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան փոխանցի Ուկրաինային՝ ռուսական կործանիչների դեմ պայքարելու համար, իսկ փոխարենը Թուրքիան ԱՄՆ-ից ստանա F-35 ռազմական ինքնաթիռներ:
Քոլբի հոդվածից հետո «New York Times»-ով տեղեկութոյւն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ի իշխանություններն ունեցել են նման մտադրություն Թուրքիայի S-400-ները Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ։ Իսկ «Reuters» լրատվական գործակալության տեղեկացմամբ էլ՝ ԱՄՆ-ի պաշտոնյաները հնչեցրել են այդ առաջարկը։ Անգամ նշվում էր, որ ոչ պաշտոնական այդ առաջարկի մասին խոսվել է նաև մարտին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44