ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով պարենի պակասը իրական է, եւ Ուկրաինային ու Ռուսաստանին Եվրոպայի համար «շտեմարան» է անվանել։ Երկու երկրների մատակարարումները միասին կազմում են ցորենի համաշխարհային առեւտրի գրեթե 30 տոկոսը: «Պատժամիջոցների գինը միայն Ռուսաստանի վրա չի դրված։ Այն դրված է նաեւ հսկայական թվով երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների եւ մեր երկրի վրա»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտակարգ նիստից հետո իր ելույթում ասել է Բայդենը։ «G7-ում մենք երկար քննարկում ունեցանք ինչպես Միացյալ Նահանգների՝ աշխարհում ցորենի երրորդ խոշոր արտադրողի, այնպես էլ Կանադայի հետ, որը նույնպես խոշոր արտադրող է: Եվ մենք երկուսս էլ խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք ավելացնել պարենամթերքները... Բացի այդ, մենք խոսեցինք այն մասին, որպեսզի բոլոր եվրոպական երկրներին եւ մնացած բոլորին կոչ անենք վերացնել արտասահման պարեն ուղարկելու առեւտրային սահմանափակումները: Այնպես, որ, մենք մեր եվրոպացի ընկերների հետ միասին որոշում ենք, թե ինչ է անհրաժեշտ սննդամթերքի պակասի հետ կապված մտահոգությունները թեթեւացնելու համար»,- ասել է նա: Բայդենը նաեւ հայտարարել է, որ, իր կարծիքով, Ռուսաստանը պետք է հեռացվի G20-ից։ «Իմ պատասխանն է՝ այո»,- ասել է Բայդենը մամուլի ասուլիսում, երբ նրան հարցրել են, թե արժի արդյոք հեռացնել Ռուսաստանին։ Սպիտակ տունն ավելի վաղ հրաժարվել էր հրապարակայնորեն մեկնաբանել այն լուրերը, թե ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն ուզում են, որ Ռուսաստանը դուրս մնա G20-ից: Հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահը պետք է տարածքային զիջումների գնա Ռուսաստանի հետ հրադադարի հասնելու համար, Բայդենը պատասխանել է, որ որոշումը պետք է կայացնեն ուկրաինացիները։ «Ես չեմ հավատում, որ նրանք ստիպված կլինեն դա անել»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ քննարկումներ են տեղի ունենում, որոնց ինքը չի մասնակցել։ «Դա նրանց որոշումն է»,- հավելել է նա։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02