Գեղարքունիքի մարզի Ջիլ, Վարսեր և Լուսակունք գյուղերում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կատարելու մասին հոկտեմբերի 3-ին դիմումներ էին ներկայացվել թիվ 23 և 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գեղարքունիքի մարզի թիվ 23 ԸԸՀ-ից, Ջիլից ընտրությունների արդյունքների վերահաշվարկի մասին դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավարի թեկնածու Նիկոլայ Հովհաննիսյանը, Վարսերում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Հուսիկ Սեդրակյանը: Ջիլում համայնքի գործող ղեկավար, համայնքի ղեկավարի թեկնածու Միքայել Ղարիբյանը հաղթել էր 2 ձայնի, Վարսերում՝ գործող ղեկավար, համայնքի ղեկավարի թեկնածու Զավեն Հարությունյանը՝ 1 ձայնի տարբերությամբ:
«Վերահաշվարկը կատարվեց, ինչի արդյունքում Վարսերի գործող գյուղապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Զավեն Հարությունյանը կրկին մնաց մեկ ձայնի առավելությամբ՝ 419 ձայն, իսկ ահա Ջիլում գործող համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի թեկնածու Միքայել Ղարիբյանն իր ձայների առավելությունը մեծացրեց ևս մեկով՝ ստանալով արդեն 135 ձայն»,-ներկայացրեց թիվ 23 ԸԸՀ քարտուղար Սամվել Աբրահամյանը:
Գեղարքունիքի մարզի թիվ 24 ԸԸՀ նախագահ Սարո Ղազարյանի տեղեկացմամբ՝ համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքների վիճարկման մասին դիմում է ստացվել Լուսակունք համայնքի ղեկավարի թեկնածու, արդեն նախկին գյուղապետ Էդուարդ Օհանյանից, ով հաղթած թեկնածու Խաչիկ Խաչատրյանին զիջել է ընդամենը 3 ձայնով: «Թեկնածուներին տված քվեների վերահաշվարկը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին»,-ներկայացրեց Սարո Ղազարյանը:
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58