Գերմանիան զգալի առաջընթաց է գրանցել ռուսական գազից, նավթից եւ ածուխի ներկրումից իր կախվածության կրճատման հարցում ուկրաինական ճգնաժամի սրումից հետո, հինգշաբթի ասել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, հայտնում է Reuters-ը։ Նրա խոսքով՝ այժմ ռուսական նավթի ներկրումը կազմում է գերմանական ներմուծման 25 տոկոսը` մինչ էսկալացիան 35 տոկոս ցուցանիշի դիմաց, իսկ գազի ներմուծումը 55 տոկոսից նվազել է մինչեւ 40 տոկոս: Ռուսական ածխի ներմուծումը 50 տոկոսից նվազել է մինչեւ 25 տոկոս: «Ռուսական ներկրումների վերահսկողությունից ազատվելու առաջին կարեւոր նշաձողերն հաղթահարված են», - ասել է նա: Մինչեւ այս տարվա ամառ ռուսական գազի ներմուծման մասնաբաժինը կնվազի մինչեւ 24 տոկոս, սակայն նախարարը նշել է, որ մինչեւ 2024 թվականի ամառ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն այլեւս կախված չի լինի ռուսական գազից։ Հաբեկը նշել է, որ այս նպատակին հասնելը հսկայական ջանքեր կպահանջի կառավարության, քաղաքապետարանների, ընկերությունների եւ սպառողների կողմից։ Նա ասել է, որ կոմունալ ձեռնարկությունները ներդնումեն բոլոր ջանքերը՝ ռուսական խողովակաշարերից տասնամյակների կախվածությունը հաղթահարելու համար: Վերջին շաբաթներին նախարարն այցելել է Կատար եւ Նորվեգիա՝ խնդրելով ավելացնել մատակարարումները Գերմանիա: Uniper եւ RWE կոմունալ ձեռնարկություններն աշխատում են հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) տերմինալների ուղղությամբ՝ ծովային գազը երկիր բերելու համար: Գերմանիան ամենամեծ առաջընթացն է գրանցել Ռուսաստանից նավթի եւ ածուխի մատակարարումներից իր կախվածության կրճատման հարցում: Հաբեկն ասել է, որ գերմանական ընկերությունները կարողացան արագ դիվերսիֆիկացվել՝ չեղարկելով պայմանագրերը կամ նոր պայմանագրեր կնքելով այլընտրանքային կողմերի հետ։ Մինչեւ ամառ Գերմանիան կարող է կիսով չափ կրճատել իր կախվածությունը ռուսական նավթից եւ ամբողջությամբ կրճատել այն մինչեւ տարեվերջ։ Ռուսական ածխով աշխատող էլեկտրակայանները կարող են առանց ռուսական մատակարարումների մնալ արդեն 2022 թվականի աշնանը։ Հաբեկն ասել է, որ թեեւ էներգետիկ էմբարգոյի համար դեռ շատ վաղ է, «յուրաքանչյուր չեղարկված մատակարարման պայմանագիր կվնասի Պուտինին»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02