«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված գործողությունների հետևանքով հայկական կողմը դարձյալ զոհեր ունի: Սակայն Հայաստանի իշխանությունները շարունակում են հայտարարել, որ չեն շեղվի խաղաղության օրակարգից: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի խոսքով, իրականում, որքան էլ խոսեն խաղաղության դարաշրջանի, խաղաղության օրակարգի մասին, իրենք էլ գիտեն, որ վիճակն անելանելի է ու պահի լուծումներով չեն կարող ինչ-որ բան անել: «Այս իրավիճակում խաղաղության օրակարգից խոսելն աբսուրդային է:
Ադրբեջանական կողմն անընդհատ շարունակում է իր սադրանքները, և զարմանալի է, որ այս մարդիկ ոչ միայն խաղաղությունից են խոսում, այլև ինչ-որ հապճեպ լուծումներ են փորձում առաջ քաշել: Օրինակ՝ զարմանում եմ, թե հայելային հետքաշման առաջարկ անելուց ի՞նչ հաշվարկների վրա են հիմնվել: Սա ոչ ավելին է, քան հանցավոր առաջարկ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ նկատի ունենալով նախօրեին Երասխի հատվածում տեղային հետքաշումների առաջարկների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը: Նրա խոսքով, այս փուլում իրականում ոչինչ քողարկել հնարավոր չէ, որքան էլ փորձեն հայտարարել, թե չեն շեղվում «խաղաղության օրակարգից»:
Շ. Խաչատրյանի դիտարկմամբ, իշխանությունները պարզապես անկարող են, ի վիճակի չեն խնդիրներին պարզ լուծումներ տալ: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով էլ, խաղաղության գործընթացն իշխանությունների պատրանքն է: «Խաղաղության, այո, պետք է ձգտել, բոլոր բանական մարդիկ կողմնակից են խաղաղության, բայց խաղաղության հասնելու համար պետք է ուժեղ լինել: Դիմացինը քեզանից պետք է վախենա, քեզ հարգի, որ քո հետ խաղաղության պայմանագիր կնքի: Մուրալով խաղաղության չեն հասնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Իսպիրյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:06
14:49
14:35
14:14
13:56
13:45
13:34
13:12
11:17
10:45
10:22
10:14
09:21
09:03
00:00
18:48
15:58
15:45
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44