ARM | RUS |

«Պատերազմի օրենքը խախտվեց ապրիլին»

05.10.16 | 13:47

«Իրավունքը» բացառիկ հարցազրույց է ունեցել Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, ԱՊՀ երկրների պատվավոր սահմանապահ, գեներալ-մայորԼԵՎՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ, ով 1991-1993 թվականներին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել է ՀՀ զինվորական կոմիսար, ՊՆ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՊՆ կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետ, իսկ այսօր ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի խորհրդի նախագահի խորհրդականն է: Ի դեպ, Ղարաբաղյան պատերազմից հետո նա առաջիններից է եղել, ով արժանացել է բարձր զինվորական կոչման:

«ՄԵՆՔ ՀԱՇՎԻ ՉԵՆՔ ՆՍՏԵԼ ԵՎ ՀԱՇՎԻ ՉԵՆՔ ՆՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

– Պարոն գեներալ, լինելով` Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավորներից մեկը, ըստ Ձեզ,որո՞նքէին մեր 25-ամյա անկախ հայրենիքի բացթողումներն ու ձեռքբերումները:

- 25 տարվա ընթացքում չհաջողվեց գտնել Հայաստանի տնտեսական զարգացման, հպարտության արժանի երկրի վերափոխման գործող եւ արդյունավետ ճանապարհներ: Երբեմնի ծախկող հանրապետությունից այն վերածվեց բարձիթողի ագրարային երկրի: Արդեն բոլորն էլ գիտեն, որ դրա մեղավորը Արցախի խնդիրը չէ եւ ոչ էլ Հայաստանի ծախսերն ուղղված բանակին: 25 տարի է մենք միայն լսում ենք սոցիալական խնդիրների, կոռուպցիայի, գործազրկության, աճող պետական պարտքի եւ էլիտար բնակարանաշինության մասին: Այս բոլոր տարիներին ես մտածում եմ` ինչո՞ւ չեն ձեռնարկվում լուրջ միջոցներ թեկուզ փոքր, բայց շահութաբեր, ներկայանալի արտադրողական օբյեկտներ կառուցելու համար, այլ բավարարվում ենք քչով: Չէ՞ որ բոլորն էլ ընդունում են, որ գործազրկության խնդրի լուծումը երկրում իր հերթին կբերի այլ խնդիրների բացառման: Ի վերջո, 600 տարի սպասում էինք այդ անկախությանը, եւ չէր կարելի այդպես անտաղանդ վերաբերել դրան: Իմ սերնդակիցների հուշերում է Իսրայելի կայացումը: Ամբողջ աշխարհից հրեաները վերադառնում են: Եվ հակառակը, տեսեք թե ինչ հաջողությամբ է մեզ մոտ դրված արտագաղթին նպաստող ծառայությունները, ամեն տեղ եւ ամենուր գրասենյակներ են, հայտարարություններ եւ ժամանակակից տրանսպորտային միջոցներ:

Կարելի է խոսել բոլորին հայտնի շատ այլ խնդիրների մասին, չեմ ուզում կրկնվել, բայց դրանցից մեկը պետք է ընդգծեմ, քանի որ դեռ պատգամավորության ժամանակներից այն կրում եմ իմ մեջ: Ղարաբաղյան հիմնախնդրի արդյունքում պատմական Հայրենիք` Հայաստան, վերադարձան ավելի քան 300 հազար փախստականներ: Այդ մարդկանց գերակշիռ մասը կրթված մարդիկ էին` տարբեր բնագավառի պրոֆեսիոնալներ, հիմնականում` ռուսախոս: Նրանք օբյեկտիվ պատճառներով վատ էին խոսում հարազատ հայոց լեզվով կամ խոսում էին բարբառով: Մեզ չհաջողվեց նրանց պահել Հայաստանում, ինչպես չի հաջողվում այժմ պահել այստեղ փախստականներին Սիրիայից եւ Իրաքից: Մինչդեռ Ղազախստանն ու Ղրղզստանը ռուսերենին հատուկ կարգավիճակ են տվել, այդ թվում նաեւ այն պետական հաստատություններում գործածելու իրավունք: Իսկ մենք ցանկանում էինք, որ փախստականները գրեն եւ խոսեն միայն հայերենով: Պետությանը հարկավոր էր փոխզիչումային մոտեցում: Մենք հաշվի չենք նստել եւ հաշվի չենք նստում իրականության հետ` ասելով, թե հայը ով չգիտի հայերեն, հայ չէ: Այս տրամաբանությամբ` հայտնի պատճառներով մուսուլման դարձած համշենահայերն էլ հայ չեն: Բայց այսպիսի մոտեցմամբ` ոչ ոք մեզ մոտ չի գա, եւ մենք աստիճանաբար կկորցնենք (արդեն սկսել ենք) գենոֆոնդը:Եթե մանավանդ հաշվի առնենք , որ Հայաստանում ծնելիության հետ եւս խնդիրներ կան: Նույնիսկ կարելի է ասել այդ սուրբ ոլորտում էլ կոռուպցիան է թեւածում: Ինձ անհանգստացնում է նաեւ մեր երկրի քաղաքական ուղղվածությունը: Ակտիվանում են երիտասարդության ուղեղները լվացող կազմակերպությունները: Կարող եմ ասել միայն այն, որ Հայաստանը Ռուսաստանին կապող շատ բան կա, պատմության մեջ շատ անգամներ է նա մեզ ձեռք մեկնել: Չեմ հերքի, եղել են եւ կան ընդհանուր պատմության մեջ բացասական էջեր եւս: Սակայն, դարձյալ կոչ եմ անում վերադառնալ իրականություն: Ռուսաստանում ապրում են մոտ երկու միլիոն հայեր եւ մի քանի հազարն ել գտնվում են այնտեղ արտագնա աշխատանքի: Ռուսաստանի հետ մենք դատապարտված ենք միասին լինել, պետք է ընկերություն անել, լուծել փոխադարձ վստահության հարցը, պրոֆեսիոնալ դաշտում կառուցել փոխհարաբերությունները` պահպանելով ազգային շահն ու հպարտությունը: Բայց նրա համար, որպեսզի մենք վստահ լինենք եւ ի վիճակի ապահովել մեր անվտանգությունը, մեզ ամենից առաջ հարկավոր է հույս դնել սեփական զինված ուժերի վրա: Հենց այդ պատճառով ել 25 տարիների ամենագլխավոր ձեռքբերումը համարում եմ իմ Հայաստանի հայտնվելը աշխարհաքաղաքական քարտեզի վրա` իր հպարտության արժանի ազգային բանակով:

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՇՔԵՐԹՆ ԻՀԱՐԿԵ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ»

–Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը լայն արձագանք գտավ ամենուր, այդ թվում` Ադրբեջանում: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

– Զինվորական շքերթն ըստ էության կարեւոր էր ոչ այդքան զինվորականների ու երկրի ղեկավարության, որքան սեփական քաղաքացիների համար: Իհարկե, որոշակի առումով, այն իրենից ներկայացնում է սեփական զինվորական հնարավորությունների ցուցադրում: Զինվորական շքերթը հնարավորություն է եւ ձեւ` բնակչությանը վստահություն ներշնչելու, երկրի երիտասարդ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար: Այս տեսանկյունից դրանց պարբերաբար անցկացումը օբյեկտիվորեն հիմնավորված է: Հայաստանի 25-ամյա անկախությանը նվիրված զինվորական շքերթն իհարկե կատարեց իր առաջադրանքը: Զինվորականի տեսանկյունից ես, բնականաբար, չէի կարող չնկատել թերությունները, բայց դա այդքան էլ կարեւոր չէ: Դուր եկավ, որ թրթուրային տեխնիկան անցավ հատուկ մեքենաների վրա: Հզոր զինվորական տեխնիկայի ցուցադրումը, որի մասին վերջին ժամանակներս գրում եւ խոսում են ԶԼՄ-ները, սպասելի էր: Բայց չեմ էլ կասկածում, որ Հայաստանում այդպիսի զենքի գոյության մասին հակառակորդը գիտեր շքերթից առաջ էլ: Հենց այդ պատճառով էլ, ամենից առաջ շքերթը կարեւոր էր հենց մեզ համար: Որպես հենց առաջին օրերից մեր ազգային բանակի կազմավորման անմիջական մասնակից, նախկինում որպես Գերագույն խորհրդի պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ-պատգամավոր, հետո արդեն որպես Հայաստանի առաջին զինվորական կոմիսար եւ 10 տարի էլ Ազգային անվտանգության սահմանապահ զորքերի առաջին հրամանատար` հպարտանում եմ մեր բանակի ձեռքբերումներով: Իմ աչքերի առաջ ֆիդայական, անկանոն սպառազինմամբ կիսազինվորական միավորումներից` մենք հասել ենք ժամանակակից մարտ վարելու աստիճանի:

«ԱՐՑԱԽԻ ՄԱՐԶԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆՎԵՐ ՀՀ ԿԱԶՄՈՒՄ ԴԵՌ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՆ»

–Նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակն է լրացել, սակայն ուղիղ 25 տարի առաջ էլ, այսօր էլ մեր երկրի առաջ շարունակում է ծառացած մնալ ԼՂ հիմնախնդիրը: Որպես Պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած ռազմական գործիչ` ինչպե՞ս եք տեսնում լուծումը:

– Հիշում եմ` դեռ 1994 թվականին Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում քննարկումներ էին ընթանում եւ հնչող քննադատությունները վերաբերում էին միմիայն պարզունակ համաձայնագրին` Ադրբեջանի հետ հրադադարին: Ամենաքիչը մենք կարող էինք եւ պետք էր հասնեինք ավելիին` Արցախի անվտանգության վստահելի երաշխիքներով: Բոլորին հասկանալի էր, նավթադոլարները եւ Ադրբեջանի մարդկային ռեսուրսները շատ արագ իրենց մասին իմաց կտային եւ հակառակորդը կվերականգնվեր: Այդպես էլ եղավ, տարեցտարի մենք ավելի էինք դրանում համոզվում: Հեյդար Ալիեւի աղաչանքներն ու խնդրանքները մոռացված են, իր որդին խախտում է հոր խոստումները, որոնք տվել էր ժամանակին Աշոտ Մանուչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իմ կարծիքով` Հայաստանը տանուլ է տալիս դիվանագիտական դաշտում եւ տեղեկատվական պատերազմում: Հաստատ գիտեմ, որ մեր պաշտոնատար անձանցից շատերը, որոնք ներկայացնում են Հայաստանը ԱՊՀ տարբեր օրգաններում, չեն կարողանում արժանի դիմադրություն ցույց տալ ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական կողմին: Այդ մասին մեկ անգամ չէ, որ ինձ ասել են իմ ընկերները Ռուսաստանից, Բելառուսից եւ նույնիսկ Միջին Ասիայի երկրներից: Դրանում ես համոզվեցի` դիտելով Երեւան-Մոսկվա-Բաքու հեռուստակամուրջը: Մեր ներկայացուցիչները մեղադրողի կարգավիճակից վերածվում են պաշտպանվողի, կարծես մոռանալով Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառը` քննարկում են դրա հետեւանքները: Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է լինի անկասկած փոխզիջումային` Արցախի անկախության ճանաչմամբ, անվտանգության լիարժեք երաշխավորմամբ եւ Հայաստանին միանալու իրավունքով: Իմ կարծիքը բխում է ներկա վիճակից: Իսկ ընդհանրապես, Արցախի մարզը պետք է հայտնվեր Հայաստանի կազմում դեռ 1994 թվականի մայիսին:

«ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՇՏՈՆԻՑ ՉԵՆ ԱԶԱՏՎՈՒՄ, ՍԱ ԱՆԱՐԴԱՐ Է»

–Այս շրջանում, կարծես թե, սահմանում հարաբերական անդորր է, բայցեւ բանակցություններ չկան: Ի վերջո, ԵԱՀԿ Մինսկի խո՞ւմբը, թե՞ սահմանապահ զինվորն է որոշելու իրավիճակից դուրս գալու ելքը:

– Միայն բոլոր քաղաքական, տնտեսական եւ ռազմական հնարավորությունների միավորմամբ է հնարավոր դիմակայել վտանգներին: Ազգի միավորման մեջ է հնարավոր գտնել վստահություն` արտաքին քաղաքական ասպարեզում գործելու համար: Ուժեղ պետության եւ նրա լեգիտիմ իշխանության հետ հնարավոր չէ հաշվի չնստել: Անկասկած, ԵԱՀԿ Մինսկի խումբը վերահսկում է ներքաղաքական իրավիճակը, դրան հետեւում են նաեւ հարեւան երկրները: Հնարավոր չէ հաջողության հասնել դիվանագիտական դաշտում, եթե երկրի ներսում տիրում է անկայունությունը: Վերջիվերջո, դա կբերի խնդիրների հենց բանակում, որն այսօր ի զորու է հետ մղել Ադրբեջանի ամեն մի ոտնձգության: Խնդրի լուծմանը կարող է նպաստել մեր բոլոր գործողությունների եւ հնարավորությունների միավորումը: Թույլ օղակն այստեղ անթույլատրելի է: Այս հարցում մեծ հույսեր եմ կապում նոր վարչապետի եւ նրա թիմի հետ: Սահմանապահները իրենց կյանքի գնով պաշտպանում են երկիրը, իսկ դիվանագետները ձախողումների համար նույնիսկ պաշտոնից չեն ազատվում: Սա անարդար է:

«ԵՎ ԹՈՂ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՔԵԶ ԴԱՏԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ԴՈՒ ՃԻՇՏ ԿԼԻՆԵՍ»

– Դուք շատ լավ գիտեք մեր երկրի պաշտպանության օրվա խնդիրները: Ըստ Ձեզ, որո՞նք են այն կարեւորները, որոնք այսօր պետք է լուծի պաշտպանության նորանշանակ նախարարը, որպեսզի ապրիլյան քառօրյա պատերազմներ չկրկնվեն:

– Դուք երեւի թե նկատի ունեք` ինչպես թույլ չտալ ապրիլյան իրադարձությունների ընթացքում ի հայտ եկած բանակային խնդիրների կրկնությունը: Գիտեք, բանակը ժողովրդի եւ հանրության բաղկացուցիչ մասն է: Ուստի` խնդիրները կարող են լինել միայն ընդհանուր: Եթե երկրում ամենուրեք կոռուպիցա է տիրում, դա անխուսափելի է նաեւ բանակում: Գաղտնիք չէ, որ որոշ պաշտոնյա հեղինակություններ ՀՀ ՊՆ-ում բիզնեսմեններ են եւ գտնվում են առեւտրային հարաբերությունների մեջ իրենց իսկ նախարարության մատակարարման բաժինների հետ: Ես չեմ հասկանում` ինչո՞վ է հիմնավորված գեներալական պաշտոնների այդպիսի քանակությունը այս փոքր երկրում եւ բանակում: Տարօրինակ է նաեւ գնդապետների մեծ քանակությունը: Սա ակնհայտորեն տեսանելի է բոլոր ուժային կառույցներում: Պաշտոնները, որոնք ազատորեն կարող են զբաղեցնել սերժանտները, զբաղեցնում են ենթասպաներն ու այդպես մինչեւ ամենաբարձր կոչումները: Դրանք ոչ պակաս ֆինանսական ծախսեր են: Ռուսական եւ մի քանի այլ բանակներում վաղուց արդեն այդ խնդիրը լուծել են: Վստահ եմ` անհրաժեշտ է ուսումնասիրել այդ հարցը: Գիտեմ, սպաները ստանում են իրենց գործունեությանը ոչ համապատասխան ցածր աշխատավարձ: Բայց սա արդեն այլ, լուծում պահանջող խնդիր է, որը նույնպես լուծման կարիք ունի: Սա նաեւ վերաբերում է ՀՀ ԱԱԾ-ին եւ ՀՀ ոստիկանությանը: Դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ ճանապարհներին գրեթե չկան ՃՈ սերժանտներ: Դա այդքան բարդ ծառայություն է, որ պետք է միայն սպա՞ն կատարի: Բանակի կառուցումը չդադարող գործընթաց է: Ազգային բանակում պետք է գերակայեն նորմատիվային ակտեր` հաշվի առնելով ժողովրդի մենթալիտետը, որոնք կբացառեն բացասական դրսեւորումները զինվորական կոլեկտիվներում: Առավել եւս, որ դրանք մեզ մոտ հիմնականում ազգային են: Պետք է ճնշել պաշտոնյա անձանց կոպտությունը, ձեռք բարձրացնելը եւ վիրավորանքը, ենթակաների նվաստացումը: Հրամանատարները պարտավոր են իմանալ իրավիճակն իրենց ենթակա ենթակառույցներում, զինվորի հետ անհատական աշխատանք տանելը համարել կարեւոր, պահել հարաբերություններ ժամկետային զինծառայողների ընտանիքների հետ, բացառել ինքնասպանության դեպքերը ազգային բանակում: 25 տարի անց չի կարելի ներել այն, ինչ ներվել է անցյալում: Ժամանակակից բանակն ունի իր պահանջները, եւ դրանց հետ պետք է հաշվի նստել: Ելնելով ապրիլյան դեպքերից` առաջարկում եմ Ադրբեջանի կողմից ագրեսիայի կրկնության դեպքում, կասեցնելով նրանց բանակի առաջխաղացումը, չհամաձայնել հրադադարի եւ հաշտության ու հակահարվածի դիմելով` հասնել մաքսիմալ խելամիտ հաջողության, այնուհետեւ զբաղեցրած դիրքերում անցնել պաշտպանության: Եվ թող դրանից հետո քեզ դատեն զինվորական դատարանում, միեւնույնն է, դու ճիշտ կլինես: Սա է պատերազմի օրենքը, որը խախտվեց ապրիլին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47