Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ «հյուսիսային տարածքներում»՝ Կունաշիր, Իտուրուպ, Շիկոտան և Հաբոմայ կղզիներում վարժանքներ կազմակերպելու կապակցությամբ, հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ «Մենք միշտ ուշադիր հետևում ենք Ռուսաստանի ռազմական տեղաշարժերին՝ հյուսիսային տարածքներում և հավաքագրում ենք ինֆորմացիան։ Մարտի 25-ին դիվանագիտական խողովակներով բողոք ենք հայտնել (վարժանքների կապակցությամբ-խմբ․), քանի որ հյուսիսային կղզիներում Ռուսաստանի ռազմական ներկայությունը, ներառյալ՝ զորավարժությունների անցկացումը չի համընկնում մեր երկրի դիրքորոշման հետ և անընդունելի է մեզ համար»,- Մացունոյի խոսքերն է մեջբերել «Ռիա Նովոստի»-ն։ Պաշտոնյան ընդգծել է նաև, որ Ճապոնիան ակնդետ հետևում է իր տարածքի մոտ ռուսական զորքերի տեղաշարժին։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ճապոնիայի պաշտպանական քաղաքականությունն ուղղված չէ որևէ առանձին երկրի դեմ։ «Պաշտպանական քաղաքականությունն ու մեր երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումներն առանձին որևէ երկրի կամ տարածաշրջանի դեմ չեն, բայց քանի որ մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն ու անվտանգության ապահովումը բարդանում են, մենք չենք կարող բացառել պետական անվտանգության ռազմավարության հետագա ձևավորման գործում տարբերակների ընտրությունը, դրանց դիտարկումն ու կիրառումը՝ երկրի պաշտպանունակությունն արագ ու արմատապես բարձրացնելու համար»,- հայտարարել է Մացունոն։ Նշենք, որ մարտի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կուրիլյան կղզիներում 3 000 զինծառայողի ներգրավմամբ զորավարժություններ անցկացնելու մասին, իսկ մարտի 21-ին ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան դադարեցնում է խաղաղության պայմանագրի շուրջ Ճապոնիայի հետ բանակցությունները՝ Ռուսաստանի նկատմամբ, Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված, միակողմանի սահմանափակումներ կիրառելու պատճառով։ Կուրիլյան կղզիներում զորավարժությունները հաջորդել են այդ հայտարարությանը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02