Այսօր՝ մարտի 28-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում Փրկարար ծառայությունն ամփոփել է մեկ ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանի զեկույցի համաձայն՝ համապատասխան հանձնարարական է տրվել ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների պետերին՝ գարնանային վարարումների շրջանում հնարավոր վարարումներից և ջրածածկումներից բնակչությանը պատճառված վնասի նվազեցման նպատակով կանխարգելիչ միջոցառումների իրականացման համար: Փետրվարի 28-ից մարտի 18-ն ԱԻՆ Փրկարար ծառայության 27 փրկարարական ծառայողներ Լուսակերտի ուսումնական կենտրոնում մասնակցել են «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային հետախուզական/զանգվածային խոցվածների ախտահանման նոր սարքավորումների վերաբերյալ» դասընթացին, որի ավարտից հետո ամերիկյան կողմից տրամադրվել է մոտավորապես 1 մլն ամերիկյան դոլար արժողությամբ գույք: «ՅՈՒ ԷՅ ՎԻ լաբորատորիա» ընկերությունում շարունակվում են փետրվարի 7-ից մեկնարկած «Անօդաչու թռչող սարքերի շահագործում» թեմայով դասընթացները, որին մասնակցում են ԱԻՆ ՓԾ 8 փրկարարական ծառայողներ: Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով 12 գործնական պարապմունքներ: Տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 շտաբային և 51 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Մեթոդական օգնություն և մասնակցություն է ցուցաբերվել համայնքներում անցկացված 22 շտաբային, կազմակերպություններում անցկացված 2 օբյեկտային և 22 հատուկ տակտիկական ուսումնավարժությունների։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտին սպասարկել է 53801 զանգ:
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01