Ռուսաստանը չէր կարող հանդուրժել Ուկրաինան ՆԱՏՕ-ի ֆորպոստի վերածելու՝ Արևմուտքի փորձերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ սերբական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ։ «Ռուսաստանը չէր կարող համաձայնել, որ Ուկրաինան վերածեին ՆԱՏՕ-ի ֆորպոստի՝ սպառազինելով մեր դեմ ուղղված հարվածային զինատեսակներով։ Մենք չէինք կարող համաձայնել, որ Արևմուտքն աջակցեր Ուկրաինայում ռուսական ցանկացած տարր՝ լեզուն, մշակույթը արմատախիլ անելուն»,- ասել է Լավրովը։ ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ն, ըստ ամենայնի, հետևություններ արել է անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի հայտնած մտահոգություններից։ «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ մեր լրջագույն մտահոգություններն՝ առնչվող մեր օրինական շահերին, այնուամենայնիվ, լսել են ու սկսել են հասկանալ»,- ասել է նա։ Լավրովը նաև հույս է հայտնել, որ Արևմուտքը Կիևին կդրդի կառուցողական դիրքորոշում որդեգրել։ «Ես, այնուամենայնիվ, տեսնում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հանգելու հնարավորություններ կան, քանի որ մեր արևմտյան գործընկերների մոտ առկա է իրենց երկարամյա կոպիտ սխալների գիտակցումը, սակայն, հայտնի պատճառներով, նրանք դժվար թե այդ մասին բարձրաձայն խոստովանեն»,- ասել է Լավրովը։
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44