ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, տեղեկանում ենք ՊՎԾ–ից: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։ Ըստ այդմ, 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 106 մշտադիտարկում, որից 81-ը ավարտված են, իսկ 25-ը գտնվում են ընթացքում: Մշտադիտարկումների իրականացումն այս պահին շարունակվում է Արտաքին գործերի, Պաշտպանության, Էկոնոմիկայի նախարարություններում, Պետական եկամուտների կոմիտեում և այլ մարմիններում: 2022 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 12 ուսումնասիրություն, որից 9-ը գտնվում են ընթացքում: Տվյալ պահին իրականացվում են ուսումնասիրություններ Առողջապահության, Պաշտպանության նախարարություններում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ: Իրականացված ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են հիմնականում հետևյալ խախտումները՝ - ՀՀ կառավարության որոշումների պահանջների չկատարում, - պետական միջոցների անարդյունավետ կառավարում, - գնման գործընթացի պլանավորման և իրականացման անհամապատասխանություն, «Գնումների մասին» օրենքին և այդ գործընթացը կանոնակարգող իրավական ակտերին, - ձեռքբերված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության քանակական անհամապատասխանությունը կնքված պայմանագրերին, Արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ պետական մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ 8 դեպքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության ամենօրյա մշտադիտարկման ներքո են Կառավարության որոշումների, ինչպես նաև վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարումը։ Պետական վերահսկողական ծառայության վերահսկողական գործառույթների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
12:03
11:48
11:36
11:26
11:15
11:02
10:35
10:19
10:02
09:46
09:33
09:16
09:02
17:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02