Այսօր Հայկական և Շվեյցարական Կարմիր խաչերի նախաձեռնությամբ ազդարարվեց «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է Շիրակի և Լոռու մարզերում ներդնել տարեցների սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդել:
ՀԿԽԸ-ն «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրն իրագործում է Շվեյցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ համագործակցությամբ ու ֆինանսավորմամբ: Առաջին փուլը իրականացվելու է մինչև 2019թ. դեկտեմբերը` Շիրակի և Լոռու մարզերում: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց և հաշմանդամների կյանքի որակը` ինտեգրացված առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման միջոցով:
ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանն միջացառման ժամանակ ասաց, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տարիներ շարունակ բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում` մշտապես լինելով ամենախոցելիների կողքին: Այս ծրագրի նպատակը ևս մեկն է՝ նվազեցնել ազգաբնակչության խոցելիությունը մարդասիրական ուժի մոբիլիզացմամբ:
Հայկական խաչ ընկերությունը, ըստ նրա, երկարատև աշխատանքի արդյունքում ձեռք է բերել լուրջ փորձառություն և կարողություն, տարիներ շարունակ բազմաթիվ շահառուներ օգտվել են ՀԿԽԸ-ի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից, և այդ գործունեությունը կրում է շարունակական բնույթ: «Սոցիալ-առողջապահական ոլորտը ՀԿԽԸ-ի կարևորագույն ռազմավարական ուղղություններից է, ուստի օգտագործելով մեր փորձն ու կարողությունները՝ ընկերությունը պատրաստ է ոլորտում լայն համագործակցության»,- ասաց Մխիթար Մնացականյանը:
Այսպիսով, կարևորելով տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ-ում տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման ոլորտում առկա հիմնախնդիրները, Շվեյցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ համագործակցությամբ ու ֆինանսավորմամբ Հայկական Կարմի խաչը երկու մարզերում՝ Շիրակում և Լոռիում իրականացնում է «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը: Մխիթար Մնացականյանի խոսքերով՝ համակարգի հաջող ներդրումը հետագայում հնարավորություն կտա այն տարածել Հայաստանի այլ մարզերում:
ՀԿԽԸ նախագահը հույս հայտնեց, որ համախմբելով ջանքերը՝ կարձանագրվեն շոշափելի հաջողություններ և որպես արդյունք կունենան ներդրված համակարգ, որի միջոցով որակյալ առողջապահական տնային խնամքի ծառայությունները հասանելի կդառնան տարեց և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար: Բացի այդ, ըստ Մխիթար Մնացականյանի, կաճի նրանց ներգրավածությունը համայնքի կյանքում՝ հնարավորություն տալով ներդնել իրենց փորձն ու գիտելիքները ի նպաստ համայնքի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի բնակչության ծերացումը մեր առջև նոր խնդիրներ, նոր մարտահրավերն է դնում: «Բնակչության ծերացումը գոլբալ խնդիր է, որը սոցիալական պաշտպանության համակարգի վրա բացասական ազդեցություն է ունենում: Ուստի կարիք կա սոցիալական առողջապահական ծառայությունների տեսակներն ու ծավալներն ավելացնել»,- ասաց փոխնախարարը:
Ըստ նրա՝ վերջին տարիներին ընդունվել են մի շարք իրավական ակտեր, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տարեց մարդկանց կյանքի որակի բարձրացմանը: Ջեմմա Բաղդասարյանի խոսքերով՝ առավել մեծ ուշադրության են դարձնում տնային պայմաններում տարեցների խնամքին, ուստի այսօր բոլոր ջանքերն ուղղված են տնային պայմաններում սոցիալական և առողջապահական ծառայությունների տրամադրմանը:
Փոխնախարարը հույս հայտնեց, որ այս ծրագրի իրականացումը երկու մարզերում կբարելավվի տարեց բնակչության, խնամքի կարիք ունեցող այլ խմբերի կյանքի որակը:
Միջոցառման ավարտին Հայկական և Շվեյցարական Կարմիր խաչերը ստորագրեցին եռակողմ փոխըմբռնման հուշագրեր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների հետ: Իրավիճակային վերլուծության արդյունքում կիրականացվի համայնքների ընտրություն, որից հետո նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագրեր համապատասխան ՏԻՄ-երի հետ:
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝ ինտեգրացված տնային խնամքի կայուն համակարգի կառուցում` բուժքույրերի, տնային խնամք իրականացնողների և կամավորների միջոցով, համայնքի մոբիլիզացում և ակտիվ, առողջ ծերացման գաղափարի տարածման խթանում, ՀԿԽԸ կարողությունների հզորացում` համայնքային ինտեգրացված տնային խնամքի համակարգի ստեղծման գործում ակտիվ դերակատարություն ունենալու և Հայաստանում համայնքային աշխատանք իրականացնելու համար:
Արդյունքում համայնքներում ստեղծվելու են համայնքային տնային խնամքի կենտրոններ, բուժքույրերից, տնային խնամք իրականացնողներից ու կամավորներից կազմված արձագանքման մոբիլ թիմեր, իսկ ակտիվ ծերացման ջատագովման նպատակով ձևավորվելու է առնվազն տասը համայնքային ակտիվ խումբ: Ծրագիրը հնարավորություն կտա նշված մարզերում ներդնել տարեցների խնամքի նոր մոդել:
Առաջին փուլում ներգրավվելու են 2 մարզերի միայնակ կամ մենակ ապրող տարեցներ, սահմանափակ կարողություններով, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող առավել խոցելի անձինք՝ ընդհանուր առմամբ 200 շահառու:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47