Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրամիության պաշտոնական կայքը:
«Եվրամիությունը Բրյուսելում կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ առաջ մղելու համատեղ ջանքերը՝ գտնելու երկու երկրների միջև մի շարք հարցերի լուծումները: Մասնավորապես, քննարկումները կենտրոնացել են Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև 2022 թվականի ապրիլի 6-ին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
ԵՄ-ից հայտնել են, որ առարկայական քննարկումների ընթացքում, որոնք ներառել են նաև առանձին երկկողմ հանդիպումներ Գրիգորյանի և Հաջիևի միջև, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների ամբողջական շրջանակը, ինչպես նաև քաղաքական ու անվտանգային իրադրությունը՝ որպես շարունակություն երկու երկրների առաջնորդների և Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների:
Մասնակիցները համաձայնել են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին հանդիպել՝ շարունակելու քննարկումները: «Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին: Եվրամիությունը շարունակում է հանձնառու լինել՝ շարունակելու իր ներգրավվածությունը՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01