Հանրաքվեն, որի ժամանակ Հարավային Օսեթիայի բնակիչները կարտահայտեն իրենց կամքը՝ Ռուսաստանին միանալու հարցի շուրջ, կարող է անցկացվել մայիսին կամ հունիսին, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Ինչպես հայտնի է, նախօրեին Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել էր, որ որ Ռուսաստանի հետ միավորվելը Հարավայի Օսեթիայի ռազմավարական նպատակն է, մոտ ժամանակներս իրավական հիմքեր կստեղծվեն՝ գործընթացն իրականացնելու համար։ Բիբիլովի խոսնակ Դինա Գասիևան իր հերթին հայտնել է, որ իրավաբանական գործընթացները կավարտվեն հանրապետության նախագահի ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան ապրիլի 10-ին։
«Կարծում եմ, որ ապրիլի 10-ին, երբ Հարավային Օսեթիայում անցկացվի նախագահական ընտրություն, արդեն տեսանելի կլինի նաև հանրաքվեի ժամկետը, նրանք կհայտարարեն այդ մասին։ Ընտրություններից, նախագահի երդմնակալության արարողությունից հետո կիրականացվի այդ գործընթացը։ Կարծում եմ՝ երկար չի տևի, տեղի կունենա մայիս-հունիսին», - այս առնչությամբ ասել է Վիկտոր Վոդոլացկին։
Վերջինս հավելել է, որ Ռուսաստանի կազմ մտնելը Հարավային Օսեթիայի բազմաթիվ բնակիչների երազանքն է՝ 2008 թվականից ի վեր, երբ «հանրապետությունը ագրեսիայի ենթարկվեց Վրաստանի կողմից՝ Միխայիլ Սահակաշվիլու գլխավորությամբ»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02