«Արցախի Հանրապետությունում ռազմական, քաղաքական, դիվանագիտական առումով ունենք բավականին բարդ իրավիճակ», - ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ինքնին իր էությամբ ամբողջությամբ հակասում էր Հայաստանի և Արցախի շահերին, բայց նույնիսկ այս պայմաններում, Ադրբեջանը խախտում է այդ պայմանավորվածությունը և, ըստ էության, բռնազավթել է Ասկերանի շրջանի բավականին մեծ հատված, մոտավոր գնահատականներով այս պահին 1100-1200 հեկտարի մասին է խոսքը։
«Բայց սա չպետք է գնահատել միայն տարածքային կամ հողային առումով, որովհետև Ադրբեջանը նպատակ ունի ներխուժում ապահովելով՝ բարելավել իր դիրքային առավելությունը և նաև վերահսկողություն հաստատել Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների կենսունակության վրա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, որ նման պայմաններում Հայաստանը իրավիճակին համահունչ որևէ գործողություն չի իրականացրել, քաղաքական հայտարարությունները կամ իրավիճակի վերաբերյալ գնահատականներն այսօր զսպող, կանխարգելող դերակատարություն չունեն և պետք է արձանագրել, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ամբողջությամբ չի ծավալվել և արցախահայության անվտանգությունը չի ապահովել։
Տ.Աբրահամյանն ասաց, որ Արցախում անվտանգության ապահովման բաղադրիչը երկու կոմպոնենտ ունի՝ ռուս խաղաղապահների ներկայություն, որի նպատակն է թույ չտալ բախումներ, արյունահեղություն, սրացում, ինչն այս փուլում, ակնհայտորեն չի ստացվել, երկրորդ՝ հայկական զինուժի և Արցախի անվտանգությունն ապահովող ուժերի ներկայությունը, որովհետև Արցախում ՊԲ-ն, չնայած մեծ վերափոխումների, կրճատումների, կորուստների, ամեն դեպքում այս պահին էլ պահպանում է իր գործառույթը։
Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշմանը, Տ.Աբրահամյանն ասաց, որ ավտոմատ կերպով հետքաշումը երաշխիք չէ, որ կանխվելու է հետագա լարվածությունը, ագրեսիան, ինչի ապացույցներից մեկը փաստացի Ասկերանի շրջանում տեղի ունեցած հայելային հետքաշման սկզբունքի խախտումն էր, որի արդյունքում ունենք ոչ միայն հսկայական տարածքային կորուստներ, այլ Ադրբեջանին հնարավորություն տրվեց դիմելու նոր ագրեսիայի և Արցախի մեր վերահսկողության տակ գտնվող հատվածներում իր համար շատ ավելի շահեկան դիրքեր դուրս գալու համար։
«Սա սպասվում է նաև բոլոր այն ուղղություններով, որտեղ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել՝ Գեղարքունիքից Սյունիքի հատված, վերջին շրջանում խոսվում է նաև Երախսում հայելային հետքաշման մասին։
Ակնհայտ է, որ իշխանությունն իբրև թե խաղաղության իր հավատարմության շրջանակներում առաջարկներ է անում, բայց իրականության մեջ այդ առաջարկները հաշվարկված չեն, դրա բոլոր ռիսկերը գնահատված չեն, արդյունքում դրանցից մեկի այսպես կոչված կյանքի կոչման դեպքում մենք Ասկերանի շրջանում ունեցանք կորուստներ»,- նշեց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի համոզմամբ, Ադրբեջանի նպատակն է առավելագույնի հասնել և այս իշխանությունների թուլության, թողտվության, անողնաշարության պայմաններում Ադրբեջանն անընդհատ մեծացնում է իր պահանջները, ինչը ենթադրում է շատ ավելի մեծ զիջումներ։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02