«Մեր երկրի առաջնային մանդատով օժտված խորհրդարանը, եկրի բարձրագույն օրենսդիր մարմինն այս իրավիճակում արտահերթ նիստ է հրավիրում Վանաձորի քաղաքապետարանը նվաճելու համար»,-խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը և հավելեց, որ այդ օրակարգն է քննարկում ԱԺ-ն, երբ թշնամին ներխուժել է Փառուխ և գրավել ռազմավարական բարձունքները:
Նա հարց հնչեցրեց, թե այս իրավիճակում Ստեփանակերտում, Խրամորթում, Կարմիր Շուկայում ապրող հայ մարդն ի՞նչ են մտածում ԱԺ խորհրդարանի և քաղաքական մեծամասնության մասին:
ԱԺ փոխխոսնաը ՔՊ-ին խորհուրդ տվեց փոխել սահմանադրությունը:
«Այն կետը, որում ասվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, փոխեք և դրա փոխարեն գրեք՝ բոլոր քաղաքապետերին, համայնքապետերին և, չմոռանաք, նաև Երևանի քաղաքապետին նշանակում է ՔՊ-ն: Ժողովրդավարության բաստիոնում այն լավ արձագանք կգտնի և միջազգային գործընկերները կողջունեն»,-հայտարարեց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ գործող խորհրդրանն ադեկվատ չէ երկրում ստեղծված մարտահրավերներին և իրավիճակներին և այնպիսի տպավորութուն կա, որ իշխանական պատգամավորները երկրի անվտանգությունը կազմակերպելու առաջնային գլխավոր պատասխանատվությունը թողած մտածում են իշխանությունը ամրապնդելու մասին:
Նկատելով, որ խորհրդրանը պետք է գումարեր արտահերթ նիստ՝ Սաղաթելյանը ասաց, որ այդ նիստում պետք է քննարկվեր պատերազմական իրավիճակում պետական ծախսերը վերանայելու հարց՝ ամբողջն ուղղելով երկրի պաշտպանությանը:
«Պետք է քննարկվեր ռազմաքաղաքական օպերատիվ հարցերով կառավարման շտաբ ստեղծելու և երկիրն իրավիճակից դուրս բերելու հարց, որովհետև դուք փաստել եք, որ անկարող եք մեր երկրի պաշտպանությունն կազմակերպել»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և հավելեց. «ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը, ինչպես պաշտպանենք Հայաստանը, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության քայլեր և գործողություններ ձեռնարկենք»:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44