Ապրիլյան պատերազմը բացասական ազդեցություն է ունեցել Արցախի տնտեսության վրա, այդ թվում՝ զբոսաշրջության վրա: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, զբոսաշրջությունը տնտեսության ամենազգայուն ոլորտներից մեկն է և ցանկացած անկայունություն, առավել ևս պատերազմը, չէր կարող չազդել Արցախի տուրիզմի վրա:
Նրա խոսքերով՝ ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին զբոսաշրջության ոլորտում անկումը կազմել է գրեթե 40 տոկոս: Այնուհետև, ըստ նրա, ազդեցությունն սկսել է մեղմվել և հետագա ամիսներին նվազումը հասել է 30, հետո՝ 20 տոկոսի:
ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ եթե 2015 թ-ին Արցախ այցելել են շուրջ 16,5 հազար զբոսաշրջիկ, ապա այս տարվա 9 ամիսներին՝ 15 հազար զբոսաշրջիկ:
«Հուսանք, որ մինչև տարեվերջ այդ դինամիկան կշարունակվի և մենք կկարողանանք քիչ վնասներով դուրս գալ այդ վիճակից»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը՝ հավելելով, որ զբոսաշրջությունը ԼՂՀ-ի ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսն է կազմում:
Նրա խոսքերով՝ պատերազմից անմիջապես հետո մի քանի յուրահատուկ խմբեր են այցելել Արցախ. «Այսինքն՝ եղել են մարդիկ, որոնք հետաքրքրվել և Ղարաբաղ են այցելել հենց պատերազմի հետևանքները տեսնելու համար: Բոլորիս համար հետաքրքիր երևույթ էր, որ բազմաթիվ եվրոպացիներ եկան հենց պատերազմի լուրերը ստանալուց հետո: Կային մարդիկ, որոնց հետաքրքրում էր Արցախի պատմամշակութային հուշարձանները, բնությունը, բայց կային նաև այնպիսի մարդիկ, որոնք հետաքրքրվում էին ճգնաժամային գոտիներով»,- ասաց նա:
Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ վերջին տասնամյակում զբոսաշրջության ոլորտը ԼՂՀ կառավարության կողմից հռչակվել է երկրի տնտեսության զարգացման առանցքային ճյուղերից մեկը: Եւ միջազգային տարբեր հարթակներում ներկայացվում է ԼՂՀ զբոսաշրջային ներուժը:
«Մասնակցում ենք զբոսաշրջային ցուցահանդեսների և մեր հիմնական նպատակն է միջազգային շուկայում ներկայացնել Ղարաբաղը ՝ որպես զբոսաշրջության նոր ու գրավիր ուղղություն: Կարծում եմ, որ այն արդյունքները, որոնք մենք ունեցանք վերջին 10 տարվա ընթացքում, խոսում է կատարված աշխատանքների մասին»,- նշեց Սերգեյ Շահվերդյանը՝ հավելելով, որ 2007 թվականից ի վեր զբոսաշրջիկների թիվը աճել է 20- 40 տոկոսով:
Ըստ նրա՝ նշված վիճակագրական տվյալները վերաբերում են միայն ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիներին, իսկ ՀՀ քաղաքացիները և երկքաղաքացիություն ունեցող սփյուռքահայերն այդ վիճակագրության մեջ չեն ընդգրկվում:
Սերգեյ Շահվերդյանը հայտնեց, որ Արցախի զբոսաշրջային պոտենցիալն ավելի ճանաչելի և մրցունակ դարձնելու նպատակով իրականացվում են նաև մարքեթինգային և ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագրեր, միջազգային խոշոր ցուցահանդեսներում այցելուներին տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն, բաժանվում է մեծ քանակությամբ տեղեկատվական գրականություն, ֆիլմերով սկավառակներ և այլն: Բացի այդ, ԼՂՀ զբոսաշրջային ներուժը ներկայացված է նաև համացանցի միջոցով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47