Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իտալական պատվիրակության այցը Հայաստան և նշել է, որ այն տեղի է ունենում Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հոբելյանական տարում: Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի հայ-իտալական երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ այս տարածաշրջանում դեպի երկարատև և կայուն խաղաղություն տանող ճանապարհը երկխոսությունն է և վստահության մթնոլորտի ձևավորումը: Նախագահն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցման, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն ևս կարևորել է կողմերի միջև կառուցողական երկխոսության հաստատումը և փոխադարձ վստահության ձևավորումը: Լուիջի դի Մայոն ողջունելի է համարել, որ Հայաստանը ձգտում է առաջ շարժվել խաղաղության հաստատման ճանապարհով: Երկուստեք կարևորվել է տնտեսական ոլորտում զարգացման չօգտագործված ներուժի իրագործմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նշվել է, որ փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության այցը կարելի է դիտարկել որպես այդ քայլերից մեկը, քանի որ իտալական մի շարք ընկերություններ արդեն իսկ Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրքրություն են ցուցաբերել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01