ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Տաշիրի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Ա. Իսրայելյանի կողմից անապահովության գնահատման համակարգում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Իսրայելյանը տարբեր անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ իրեն ամրակցված տարածքում բնակվող եւ անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված 5 անձանց օգտին 2020-2021 թվականների ընթացքում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ: Մասնավորապես` նրանց ընտանիքների անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ապահովելու նպատակով` նպաստառուների կողմից ներկայացված փաստաթղթերի եւ կատարված ուսումնասիրության արդյունքներով անտեսել է հերթական փաստագրման համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը, նպաստի գործերում եւ ընտանիքների սոցիալական անձնագրերում չի կատարել համապատասխան փոփոխություններ, հիշյալ ընտանիքներին ներառել անապահովության գնահատման համակարգում, ինչի արդյունքում վերջիններս անհիմն ստացել են ընտանեկան նպաստ: Դրա դիմաց Ա. Իսրայելյանը հիշյալ անձանցից յուրաքանչյուրից 2020-2021 թվականների ընթացքում ստացել է 5-20 հազար ՀՀ դրամի չափով ապօրինի վարձատրություն:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-ին հոդվածի 2-րդ մասով:
Ա. Իսրայելյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02