Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ապրիլի 4-ին այցելել է «Իմ ուղին» ցերեկային կենտրոն, որտեղ սոցիալ-վերականգնողական ծառայություններ են ստանում աուտիզմ ունեցող երեխաներն ու երիտասարդները:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է կենտրոնի հիմնադիրների և աշխատակիցների, ինչպես նաև շփվել ծառայություններից օգտվող երիտասարդների և երեխաների հետ: Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է առաջարկվող ծառայությունների շրջանակը, ծանոթացրել կենտրոնի նյութատեխնիկական պայմաններին:
Քննարկվել են այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են կենտրոնի ծառայություններից օգտվող մարդիկ: Օրինակ՝ պայմանավորված կենտրոնի շահառուների ընտանեկան սոցիալական վիճակով՝ խոչընդոտներ են առաջանում հատկապես մարզերում բնակվող անձանց համար, ովքեր ֆինանսական խնդիրներով պայմանավորված ոչ միշտ են կարողանում օգտվել վերականգնողական ծառայություններից:
Ներկայացվել է, որ խնդիր կա նաև կենտրոնի հետագա գործունեության կայուն շարունակականության ապահովման հետ կապված, քանի որ հիմնական ֆինանսավորումն ապահովվում է բարերարների աջակցությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի շահառուների ծնողներին ու անձնվեր աշխատակազմին՝ մասնագիտական բարձրորակ ծառայությունները կազմակերպելու և սեփական մասնագիտական զարգացման միջոցով աուտիզմ ունեցող յուրաքանչյուր անձի անհատական կարիքների գնահատման հիման վրա զարգացման հնարավորություն ապահովելու համար։
Պաշտպանը հաշվառել է կենտրոնի առաջնահերթ անհրաժեշտության խնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ գտնելու նպատակադրմամբ:
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44