ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «ArtNexus» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հուշագիրը հայաստանյան կողմից ստորագրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ շվեդական կողմից՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Աննա Սոդերբաքը։ Հուշագրի ստորագրման արարողությանը հեռավար ձևաչափով ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և «ArtNexus» ծրագրի տնօրեն Նեդա Մանսուրին: Շվեդական այս նոր նախաձեռնությունը՝ «ArtNexus» ծրագիրը, նպատակ ունի փորձագիտական և խորհրդատվական աջակցության տրամադրման միջոցով զարգացնել մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունները, խթանել մշակույթի ոլորտում պետություն-հանրություն երկխոսությունը: Այն հնարավորություն կստեղծի աջակցելու Հայաստանում արվեստի և մշակույթի ոլորտի փոխակերպմանը, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և Շվեդիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը և համագործակցության զարգացմանը: Իր խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ծրագրի իրականացումը Հայաստանում՝ մշակութային քաղաքականության զարգացման և Հայաստանի ու Շվեդիայի և լայն առումով եվրոպական երկրների հետ մշակութային երկխոսության ու մշակութային կապերի զարգացման համատեքստում։ Նա երախտագիտություն է հայտնել շվեդ գործընկերներին՝ Ալբանիայի հետ Հայաստանը որպես ծրագրի իրականացման երկրորդ երկիր ընտրելու համար։ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը կհաջորդի խորհրդատվական փուլը, որը կտևի մինչև 2022 թ. հունիս: «ArtNexus» ծրագիրը Հայաստանում կտևի 3 տարի՝ մինչև 5 տարի երկարաձգման հնարավորությամբ:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01