Հունգարիա գազի մատակարարումները հիմնված են երկկողմ պայմանագրի վրա՝ մայիսին «Գազպրոմ»-ին վճարելու պարտավորությամբ, եւ այս վճարման լուծումը ներկայումս մշակվում է, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն, փոխանցում է Reuters-ը։
Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Հունգարիան ռուբլով վճարել ռուսական գազի ներկրման համար, Սիյյարտոն ասել է, որ վճարման առաջին պարտավորությունը պետք է կատարվի մայիսի վերջին։ «Կա տեխնիկական լուծում, որը թույլ է տալիս վճարել օգտագործված գազի համար, եւ այս լուծման տեխնիկական մանրամասները ներկայումս մշակվում են»։
Չորեքշաբթի Սիյյարտոն ասել է, որ Հունգարիա գազի մատակարարումները իրականացվում են հունգարական պետական MVM ընկերության եւ «Գազպրոմ»-ի ստորաբաժանման միջեւ կնքված երկկողմ պայմանագրի հիման վրա, եւ որ ԵՄ-ն «ոչ մի դեր չի խաղում» այս պայմանագրում։
«Ինչ վերաբերում է Եվրահանձնաժողովի մտադրությանը, որ պետք է լինի ինչ-որ ընդհանուր արձագանք ռուսական գազ ներկրող երկրների կողմից, մենք դա անհրաժեշտ չենք համարում»,- ասել է Սիյյարտոն՝ հավելելով, որ երկրներն ունեն անհատական երկկողմ պայմանագրեր։ «Եվ այն, թե ինչպես են բոլորը փոխում իրենց պայմանագրերը, դա մեր գործը չէ... ճիշտ այնպես, ինչպես ոչ ոք իրավունք չունի ասելու, թե ինչպես մենք փոխենք մեր սեփական պայմանագիրը»:
Հունգարիան Ռուսաստանի հետ գազի մատակարարման նոր երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել անցյալ տարի։ Բուդապեշտը հրաժարվել է պատժամիջոցներ կիրառել ռուսական էներգակիրների ներկրման դեմ։
Վարչապետ Վիկտոր Օրբանը հաղթել է կիրակի օրը կայացած ընտրություններում՝ մասամբ հունգարական տնային տնտեսությունների գազամատակարարման հուսալիությունը պահելու խոստման շնորհիվ: Օրբանը մերժել է ռուսական նավթի եւ գազի դեմ պատժամիջոցները՝ ասելով, որ դա կկործանի տնտեսությունը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02