ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը տեղեկացնում է, որ անցած գիշեր թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է Արտաշատում տեղադրված Արցախի դրոշը: «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ երեկ Արտաշատում մեր կողմից տեղադրված Արցախի դրոշը գիշերը թուրք դիվերսանտների կողմից առևանգվել է։ Քաղաքացիների անունից կոչ եմ անում Արարատի մարզի ոստիկանապետին, Արտաշատ համայնքի ղեկավարին, Արարատի մարզի մարզպետին՝ մինչև վաղը ժամը 16:00-ն գտնե՛լ ու պատժե՛լ թուրք դիվերսանտներին, նույնությամբ վերականգնե՛լ Արցախի դրոշը Արտաշատի թատրոնի հրապարակում։ Ժամանակը գնաց...»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ «Արտաշա՛տ, ոտքի հանուն Արցախի» և «Հայաստա՛ն, ոտքի հանուն Արցախի» վանկարկումներով դիմադրության շարժման մասնակիցները երեկ Արտաշատում բողոքի երթ էին կազմակերպել դեպի մարզկենտրոն: Արտաշատի մարզկենտրոնում ակցիայի մասնակիցները բարձրացրին Արցախի դրոշը՝ ինչպես նախօրեին Երևանի հանրահավաքի ժամանակ կոչ էր արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրանք հայտարարեցին, որ Արցախը սակարկության առարկա չէ և թույլ չեն տալու այն լինի Ադրբեջանի կազմում։ Մեր պայքարը շարունակվելու է, մենք չենք զիջելու, դիմադրելու ենք մինչև վերջ՝ ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը։ Ակցիային մասնակցում էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։ Արցախի դրոշը բարձրացնելուց հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին եկեղեցի՝ մոմավառության։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02