Եթե անգամ Վանաձորում և Գյումրիում ընդդիմությունը կոալիցիա կազմի, երկար կյանք այն չի կարող ունենալ։ Tert.am-ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը։
«Արհեստականորեն ձևավորված կոալիցիաները տրոհվում են, ընդդիմությունը գոնե պետք է արդեն կոալիցիա կազմած մասնակցեր ընտրություններին»,- մանրամասնեց քաղաքագետը՝ միաժամանակ նկատելով. «ՏԻՄ ընտրությունները, քաղաքապետի պաշտոնը քաղաքական համարել չի կարելի։ Տեղերում իշխանություն գոյություն չունի, կարելի է համարել, որ քաղաքապետը, գյուղապետը չինովնիկ են՝ վերադասի կողմից ղեկավարվող։ Եթե չի գոհացնում ճանապարհ գտնում են լիազորությունները դադարեցնելու համար»,-շեշտեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ անցանկալի քաղաքապետից ազատվելու համար իշխանությանն օգնության կհասնի դատախազությունը, ՀՔԾ –ն, Քննչական կոմիտեն, դատական համակարգը. «Երբ ուզեն՝ քրեական գործ կհարուցեն, իրենց համար խնդիր չէ»։
Սուրեն Զոլյանը նաև ընդգծեց, որ ՏԻՄ ընտրություններում ավելի շատ անձերի պայքար է, գյուղերում և քաղաքներում կան շատ շահառուներ. «Մանկապարտեզի հավաքարարից մինչև գազալցակայանի տեր՝ ընտրությունների արդյունքներից ակնկալիքներ ունեն. կարծում են, թե այս կամ այն անձը կարող է խնդիրը լուծել»։
Քաղաքագետը չի կարծում, որ ՏԻՄ ընտրություններն արտացոլում են 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունների մոտավոր պատկերը։ Ըստ նրա՝ այս ընտրությունները որոշակի առումով ստուգատես էին միայն նորաստեղծ կուսակցությունների համար։
«Խորհրդարանական ընտրություններին հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է միասնական ճակատով պայքարի։ Արդեն իսկ պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, նույնիսկ ուշ է, չպետք է թողնել, որպեսզի մանր կուսակցությունների ձայները ընտրություններից հետո փոշիանան, պետք է ընտրություններին կուսակցությունները հանդես գան ոչ թե առաջնորդներով, այլ հասարակության վստահությունը վայելող անձանցով»,- նշեց քաղաքագետը։
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58