Համավարակից հետո, իսկ հետո նաև Ուկրաինայում պատերազմի հետևանքով Վրաստանում հրուշակեղենի գները բարձրացել են։
Jnews-ի փոխանցմամբ, վրացական «Սանդոմի» արտադրողի վաճառքի մենեջեր Սաբա Մամալաձեի խոսքով, դա պայմանավորված է հումքի գնի բարձրացմամբ և լոգիստիկայի արժեքի թանկացմամբ՝ սրանք համաշխարհային մակարդակի երևույթներ են և անխուսափելիորեն ազդում են այդ թվում նաև Վրաստանի վրա։
«Հումքը շատ մեծ խնդիր է, քանի որ շուկաներում ստեղծվել է շատ անկայուն վիճակ և ցանկացած պահի այն կարող են փոխվել: Մենք տրամադրված ենք, որ թույլ չտանք շուկայում պակասորդի առաջացում, և այսօր մեզ հաջողվում է որոշակի մակարդակի վրա պահպանել կայունությունը։ Բայց եթե հումքը շարունակի թանկանալ, ապա դա անխուսափելիորեն կանդրադառնա նաև մեր արտադրության վրա»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով, հրուշակեղենի ոլորտում արտադրանքի արժեքը հիմնականում կախված է երեք հիմնական բաղադրիչների գներից՝ շաքարավազի, կարագի, ալյուրի։
«Դրանք բոլորը թանկացել են, և միտումը սկսվել է համավարակի շրջանում և շարունակվում է հիմա էլ։ Ապրիլի 1-ից մեր արտադրանքը թանկացել է 10-15%-ով, և սա առաջին թանկացումը չէ՝ 2020 թվականից ի վեր մենք ստիպված ենք եղել 3 անգամ վերանայել գները»,- հայտարարել է Սաբա Մամալաձեն։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44