Ապրիլի 13-ին Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 00։05-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի բազմաթիվ ծակած, կտրած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քնինչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արթիկ քաղաքի բնակիչ 26-ամյա Հովհաննես Ալոյանն է։ Ոստիկանները Հ․ Ալոյանին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Արթիկ քաղաքի բնակիչ 46-ամյա Ժան Մելքոնյանին։ Պարզվել է, որ ընտանեկան հարցերի հետ կապված վիճաբանության ընթացքում ապրիլի 12-ին ժամը 23։30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Կասյան փողոցի 5 հասցեի դիմաց Ժ․ Մելքոնյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Հ․ Ալոյանին։ Ժ․ Մելքոնյանը ոստիկանության Արթիկի բաժնից ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
10:26
10:09
09:49
09:23
09:03
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44