Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի նախատեսում մոտ ապագայում այցելել Կիեւ։ RBB ռադիոյին տված հարցազրույցում Շոլցը հիշեցրել է, որ պատերազմի սկսվելուց ընդամենը մի քանի օր առաջ այցելել է Կիեւ եւ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Դժվար թե գտնվի պետության կամ կառավարության մեկ այլ ղեկավար, որը նման ինտենսիվ կապ է պահպանում նրա հետ, նշել է Շոլցը։ Նա ասել է, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ընդունելու Կիեւի մերժումը տարակուսանք է առաջացնում։ Շտայնմայերն ինքը կցանկանար մեկնել Ուկրաինա եւ այցելել Զելենսկուն, ասել է Շոլցը, սակայն այլ մեկնաբանություններ չի տվել։ Նշենք, որ Գերմանիայի նախագահը նախօրեին հաստատել էր, որ Կիեւը հրաժարվել է ընդունել իրեն՝ հաստատելով Bild տաբլոիդում հրապարակումը, որը, վկայակոչելով ուկրաինացի դիվանագետին, հաղորդել էր, որ դրա պատճառը Շտայնմայերի ակտիվ կապերն են Մոսկվայի հետ։ Միեւնույն ժամանակ, այսօր CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն հերքել է տեղեկությունն այն մասին, որ Զելենսկին մերժել է Գերմանիայի նախագահի այցի առաջարկը։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը գերմանական հանրային հեռուստատեսությանը հայտնել է, որ Զելենսկին Բեռլինին վիրավորելու մտադրություն չի ունեցել։ «Կարծում եմ, որ հիմնական փաստարկն այլ է եղել՝ մեր նախագահը սպասում է կանցլերին, որպեսզի նա (Շոլցը) կարողանա ուղղակի գործնական որոշումներ կայացնել, ներառյալ զենքի մատակարարումը»,- ասել է նա ZDF հեռուստաալիքին։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01