ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ:
Նախագծով առաջարկվում է ակադեմիական տարկետում տալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում խթանել պետության համար գիտատեխնիկական, արդյունաբերական, անվտանգային և ռազմավարական նշանակության ոլորտների զարգացումը` ապահովելով որակյալ կադրերի պատրաստում
Կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով` բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար պարտադիր զինվորական ծառայությունից ՀՀ քաղաքացիներին տարկետում տրամադրվում է միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր լինելու, առարկայական օլիմպիադաներում ՀՀ առաջին կարգի դիպլոմ նվաճելու և բուհերի միջազգային վարկանշային սանդղակի` http://www.shanghairanking.com առաջին 50 տեղերում ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:
Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում կրթության հիմքով տարկետում տրվում է նշանակալի նվաճումներ ունենալու դեպքում (հաշվարկի համապատասխան մեթոդաբանությամբ` ըստ միավորների):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը, մեկնաբանելով ներկայացված նախագիծը, նշում է, որ գործող ընթացակարգով օտարերկրյա առաջատար բուհերը որոշակի առաջնահերթություն են ստանում հայաստանյան բուհերի համեմատությամբ:
«Մեր երիտասարդ բազմաթիվ տաղանդավոր, մեր ապագան հանդիսացող երիտասարդների ներուժն արհեստականորեն ուղղորդվում է դեպի արտասահմանյան բուհեր։ Չբացառելով, չսահմանափակելով միջազգային բուհերում կրթություն ստանալու կարևորությունը, առավելություններն ու դրական կողմերը` այնուամենայնիվ մեր մտավոր ներուժի էական բաղադրիչ համարվող երիտասարդության ինտելեկտուալ ծանրության կենտրոնը պետք է լինեն հայաստանյան բուհերը։ Սա նաև կնպաստի ՀՀ բուհական համակարգի զարգացմանը, քանի որ բուհերը մեր լավագույն երիտասարդների հետ աշխատելու, նրանց՝ գիտության և հետազոտության ոլորտում ներգրավելու հնարավորություններ կունենան»,- նշում է Հ. Գևորգյանը։
Անդրադառնալով հարցադրմանը, թե տարկետման՝ առաջարկվող և նախկինում գոյություն ունեցող համակարգերը որքանով են նման կամ ինչով են տարբերվում միմյանցից, Հ. Գևորգյանը նշում է մի քանի կարևոր առանձնահատկություն. «Նախագծի ընդունման դեպքում կրթության հիմքով տարկետման առաջնահերթությունը կտրվի պետության համար առաջնահերթ, ռազմավարական կարևորություն ունեցող որոշակի մասնագիտություններին և համապատասխան բուհերին: Թե որոնք կլինեն նշված բուհերը և մասնագիտությունները, կսահմանի Կառավարությունը»:
Վարչության պետի խոսքով` տարկետման առաջարկվող իրավունքի տրամադրման մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ սովորողի ուսումնառության ողջ ընթացքի համար կսահմանվի միջին որակական գնահատականի շեմ, որը չապահովելու դեպքում տարկետման իրավունքը կդադարեցվի: Նշված բոլոր խնդիրները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի փոփոխության ընդունումից հետո կկարգավորվեն ենթաօրենսդրական ակտերով:
Քննարկվող նախագծով առաջարկվում է նաև կրթական հիմքով տարկետում ունեցող քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու տարիքային շեմը բարձրացնել, որը տարկետում ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտա ուսումնառությունը շարունակելու կրթական բոլոր աստիճաններով` ապահովելով վերջնարդյունք:
Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Ներկայացված բոլոր առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելով, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելով՝ նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:
Նշենք, որ հանրային քննարկման շրջանակում Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան օրերս կլոր սեղան-քննարկում են կազմակերպել առաջարկվող փոփոխության վերաբերյալ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01