Եվրամիությունը փակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի միակ սողանցքը, որը հնարավորություն էր տալիս 2014 թվականից զենքի առեւտուր անել դրա հետ, սակայն համայնքի երկրների համար թողել է խորհրդային եւ ռուսական արտադրության ռազմական տեխնիկան Ռուսաստան վերանորոգման համար ուղարկելու հնարավորությունը: Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյաներին ու դիվանագետներին։ Գործակալության տվյալներով՝ սողանցքը, որը թույլ էր տալիս զենք մատակարարել Ռուսաստան, փակվել էր անցյալ շաբաթ պատժամիջոցների հինգերորդ փուլի շրջանակներում, որոնք սահմանվել էին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայի պատճառով: Այդ սահմանափակումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարություններում այդ մասին չէր նշվում, ընդգծում է Reuters-ը։ Գործակալությունը, վկայակոչելով ԵՄ-ում Լիտվայի առաքելության պաշտոնական ներկայացուցչին, նշում է, որ ԵՄ երկրները, չնայած նոր սահմանափակումներին, «կարող են շարունակել ռուսական արտադրության զենքի փոխադրումը Ռուսաստան վերանորոգման համար»։ ԵՄ երկրների դեսպաններն ապրիլի 7-ին հաստատել էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը։ Այն ռուսական մի քանի բանկերի ակտիվների սառեցում, Ռուսաստանից ածուխի ներմուծման արգելք, Ռուսաստանի դեմ զենքի էմբարգո եւ արտահանման, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների արգելք է նախատեսում: Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրներն անցյալ տարի 39 միլիոն եվրոյով զենք եւ զինամթերք են մատակարարել Ռուսաստանին, 2020 թվականին մատակարարումների ծավալը կազմել է 25 միլիոն եվրո, նշում է գործակալությունը։ Reuters-ը պնդում է, որ Ֆրանսիան եւ Գերմանիան ՌԴ զենքի խոշորագույն արտահանողներից են։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02