Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել այգու տարածքում հիմնվող Արցախյան պատերազմների զոհերին նվիրված «Կյանքի պուրակ»-ի նախագծման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը: Պատասխանատուների ներկայացմամբ, պուրակը կլինի այգու ձախակողմյան հատվածում՝ ձգվելով մինչև բլուրը, որտեղ էլ նախատեսվում է խորհրդանշական կոթողի տեղադրումը: Արայիկ Հարությունյանին ներկայացվել է, որ կանաչապատման աշխատանքներից բացի, կիրականացվեն նաև ընդհանուր բարեկարգման, ոռոգման և արտաքին լուսավորության աշխատանքներ: Շրջայցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ամփոփել նախագիծը՝ ներառելով ներկայացված բոլոր դիտարկումներն ու առաջարկությունները: Աշխատանքները նախատեսվում է մեկնարկել այս տարի և ավարտել 3-5 տարում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադառնալով պուրակի նշանակությանը՝ ընդգծել է. «Նախագծով եթե «Կյանքի պուրակ»-ին վերևից նայեք, այն ունի մարդու սրտի կառուցվածք, այսինքն՝ ինքն իրենով կյանք տվող պուրակ է: Այստեղ մենք ցանկանում ենք կայնքը գովերգել և ազդարարենք, որ բոլոր այն տղաները, բոլոր այն քաղաքացիները, ովքեր իրենց կյանքը տվել են պետության համար, երկրի համար, մեր Հայրենիքի համար, իրենք կյանք են տվել, որպեսզի իրենց հայրենակիցները շարունակեն ապրել, արարել, ստեղծագործել: Այն մեծ ուշադրությունը, որ մենք հիմա պուրակի ամեն դետալին տալիս ենք, հենց այդ ստեղծարարության, իրենց տված ստեղծարարության հնարավորությունն օգտագործելն է»:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01