«Հայերն ուշադիր հետևում են խորհրդարանում իմ գործողություններին», – ասել է Կարո Փայլանը:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ-ի հայ համայնքը դիմավորել է ջերմ ողջույններով և հոտնկայս ծափահարություններով: Ինքը՝ Փայլանը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է, որ Միացյալ Նահանգներ էր ժամանել ոչ միայն Թուրքիայի իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը հաղորդելու, այլև Արևմուտքի տեսակետին ծանոթանալու նպատակով.
«Իշխանության ղեկը ստանձնելուց հետո, Էրդողանը կոռուպցիայի խորացման և այլ խնդիրների տեղիք տվեց, որից հետո նա որոշեց բարձրացնել ազգայնականության ալիքը և դրա տակ ծածկել բոլոր խնդիրները:
Արևմուտքն իր կողմից այժմ առաջնորդվում է այն գաղափարով, որ Արևմուտքի և Արևելքի միջև բաժանարար սահման կա, անվանենք այն քրիստոնյա աշխարհ և մահմեդական աշխարհ: 10 տարի առաջ Արևմուտքում հավատում էին, որ մահմեդական աշխարհում նույնպես կարող են ժողովրդավար երկրներ լինել, և Թուրքիան նման երկիր դառնալու թեկնածուն էր: Սակայն, մեր օրերում, ինչպես ես տեսնում եմ Վաշինգտոնում ոչ ոք այլևս չի կարծում, որ Թուրքիան կարող է ժողովրդավար երկիր դառնալ: Փոխարենը պատրաստ են համագործակցել բռնապետ ղեկավարների հետ: Դա սարսափելի է»:
Ստեղծված պայմաններում պատգամավորի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարները նույնպես մշուշոտ են.
«Պահպանողական, հին Թուրքիայի գաղափարախոսները չեն ցանկանում որևէ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
Նրանք ընդամենը ցանկանում են Հայաստանը դիտարկել որպես սպառնալիք կամ չարիք: Թուրքիան նաև հայոց սփյուռքն է ներկայացնում որպես չարիք: Այսպիսով, հին Թուրքիայի պայմաններում, որի պատանդն է դարձել նաև Էրդողանը, հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավում»:
Կարո Փայլանի կարծիքով՝ ելքն Արևմուտքի աջակցությունն է Թուրքիայի դեմոկրատական ուժերին.
«Մենք միամիտ և ռոմանտիկ դեմոկրատներ ենք: Մենք Արևմուտքի, ամբողջ մարդկության աջակցության կարիքն ունենք: Եթե մենք մեր նպատակներին չհասնենք, ապա կդառնանք երրորդ աշխարհի երկիր: Թուրքիան Եվրամիության անդամակցության երբեմնի թեկնածու էր, իսկ այժմ անճանաչելի հեռացել է այդ գաղափարից: Եւ եթե համաշխարհային հանրություն ուզում է, որ մահմեդական աշխարհում լինի ժողովրդավար երկիր, այն պետք է աջակցի Թուրքիայի դեմոկրատներին»:
Կարո Փայլանը նաև հատուկ դիմել է Հայաստանի և սփյուռքի հայերին.
«Հիշենք, որ Թուրքիան նաև մեր հողն է և Թուրքիան ժողովրդավար երկիր դարձնելը մասամբ նաև բոլոր հայերի պատասխանատվությունն է: Անշուշտ, մենք ցեղասպանություն ենք վերապրել, և հարյուր տարի մեր վերքը դեռևս չի ապաքինվել: Այն բուժելու բանալին Թուրքիայում է»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22