Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնից ապրիլի 23-ին կատարված կողոպուտի մեջ կասկածվող երեք անձինք կալանավորվել են: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մնացական Մարտիրոսյան) մայիսի 1-ին երկու ամսով կալանելու որոշում է կայացրել 21-ամյա Գոռ Մ.-ի, 22-ամյա Հայկ Ս.-ի եւ 21-ամյա Բաբկեն Շ.-ի նկատմամբ:
Ապրիլի 29-ին այս գործով ձերբակալվել էր 3 անձ:
Նախնական տվյալներով՝ ապրիլի 23-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, նրանք ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ ապօրինի մուտք են գործել Ամիրյան 26 հասցեում գտնվող «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի շենք, որտեղից հափշտակել են կիթառ՝ իր պատյանով, 2 համակարգիչ, ՊՈԱԿ-ին պատկանող՝ հանգանակված գումար, որը նախատեսված է եղել Արցախի Հանրապետության օգնության համար, տարբեր այլ իրեր ու դիմել փախուստի, երբ տեսել են, որ թատրոնի պարետն իրենց նկատել է։
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կալանավորվածներից երկուսը նույն թատրոնի նախկին ուսանողներ են:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47