Ռուսաստանի ՆԳՆ-ն, ստուգման միջոցառումների կրճատման ֆոնին, այս տարվա երկու ամսում ավելի շատ խախտումներ է բացահայտել օտարերկրյա քաղաքացիների եւ աշխատանքային միգրանտների շրջանում, քան նախորդ տարի: Մասնավորապես, ավելի քան 114 տոկոսով ավելացել են երկիր մուտք գործելու եւ բնակության ռեժիմի կանոնների խախտումները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից՝ պատասխանելով գործակալության համապատասխան հարցմանը: «Չնայած ինտենսիվ ստուգողական միջոցառումների կրճատմանը՝ վարչական գործողությունների մասին տեղեկությունները, որոնք ստացվել են ՌԴ ՆԳՆ մարզային մարմիններից, վկայում են դրանց արդյունավետության բարձրացման մասին ՌԴ-ում անօրինական աշխատանքային գործունեություն ծավալող միգրանտների բացահայտման հարցում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Այսպես, ՆԳՆ տվյալներով՝ 2022 թ. հունվար-փետրվար ամիսներին օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ 55 700 վարչական արձանագրություն է կազմվել՝ ՌԴ մուտք գործելու կանոնների եւ բնակության ռեժիմի խախտման համար: Այդ ցուցանիշը 114.2 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ գրանցված տվյալը (26 000): Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիների շրջանում գրեթե 22 եւ 88 տոկոսով ավելացել են անօրինական աշխատանքային գործունեություն եւ առանձին տեսակի աշխատանքներ ծավալելու սահմանափակումների խախտումները: Եթե անցյալ տարվա երկու ամսվա տվյալները կազմել են 5500 եւ 692, ապա 2022թ. հունվար-փետրվարին՝ 6700 եւ 1300՝ համապատասխանաբար:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56