«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախագահ ընտրվելու հետ կապված՝ Վահագն Խաչատուրյանի հրաժարականից հետո ԲՏԱ նախարարի պաշտոնը տևական ժամանակ թափուր է: Կառավարության «կուլիսներում» խոսում են, որ «քայլողների» շարքերում այդ պաշտոնին համապատասխան գրագետ, «խելքը գլխին» թեկնածու չկա։
Մյուս կողմից՝ հնարավոր չի լինում «դրսից» նախարար նշանակել, քանզի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոլորտից գաղափար ունեցողները կտրուկ հրաժարվում են ինչ-որ կերպ ասոցացվել այս իշխանության հետ և պատասխանատվություն կիսել։ Այստեղ առկա է մի քանի հանգամանք: Նախ՝ սա պայմանավորված է ֆինանսական գործոնով, քանի որ պրոֆեսիոնալ և ոլորտում կայացած մարդիկ բավականին լուրջ եկամուտներ ունեն, և ստացվում է, որ հա՛մ իրենց եկամուտներից են զրկվում, հա՛մ վարկաբեկվում են այս իշխանության հետ ճանապարհ անցնելով։ Երկրորդ՝ նրանց աչքի առջև է թեկուզ հենց Հակոբ Արշակյանի դառը փորձը, որը ժամանակին աշխատում էր ՏՏ ոլորտում, քիչ թե շատ պրոֆեսիոնալ էր համարվում և ուներ որոշակի հեղինակություն ոլորտում։
Այնինչ, դառնալով քաղաքական թիմի ու կառավարության անդամ (ԲՏԱ նախարար), շատ արագ վարկաբեկվեց՝ պրոֆեսիոնալից դառնալով շարքային քաղաքական գործիք։ Եվ երրորդ՝ նշյալ անձինք, լինելով գիտակից մարդիկ, հասկանում են, որ ներկա տուրբուլենտ փուլում Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալը գնալով անհավանական է դառնում, ուստի չեն ցանկանում դառնալ պատմության ամենակարճաժամկետ պաշտոնավարած նախարարը: Մի խոսքով, արդյունքում ԲՏԱ նախարարությունը մնացել է «անտերուդուս» վիճակում, այսինքն, բարձիթողի վիճակում է մի ոլորտ, որը Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից իբր թե համարվում էր տնտեսության «լոկոմոտիվը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02