Իր մահվան օրը սիրիահայ հայտնի լողորդուհի Միրեյ Հինդոյանը որոշել էր բաց թողնել Հալեպի լողավազանում պարապմունքն ընտանիքի՝ կառավարական զորքի և ընդդիմադիրների շփման գծին մոտ գտնվող խանութում աշխատելու համար: Խանութ հասնելուց կարճ ժամանակ անց արձակված հրթիռը խոցել է խանութը՝ խլելով 20-ամյա լողորդուհու և նրա 12-ամյա եղբոր՝ Արմանի կյանքը, գրում է Agence France-Presse՝ անդրադառնալով սեպտեմբերի 30-ին Հալեպի Վիլլաներ և Նոր Գյուղ հայաշատ թաղամասերում հրթիռակոծության հետևանքով մահացած հայերին, որոնց թվում են նաև քույր և եղբայր Հինդոյանները:
Այնուհետև աղբյուրը մեջբերում է զոհվածների սգացող մոր՝ արցունքոտ աչքերն ու հուսահատ հայացքը դստեր մեդալներից, նրա ու եղբոր լուսանկարներից չկտրող Բեթի Հինդոյանի խոսքը. «Նրանք գնացին Աստծո մոտ: Միգուցե Նրա մոտ լինելը պատերազմում ապրելուց ավելի լավ է»:
Նա պատմել է, որ սովորաբար, Միրեյն ամեն օր առավոտյան լողավազան էր գնում, բայց այդ օրը նա գնացել էր իրենց պատկանող խանութ։
«Նա ասաց, որ պարապմունքի գնալու տրամադրություն չունի: Ես խնդրեցի նրան տուն գնալ, բայց նա հրաժարվեց: Դրանից րոպեներ անց խանութըը ցնցվեց հզոր պայթյունից, ու մենք 4-ով ընկանք գետնին: Միջնեկ որդիս՝ Մովսեսը, բղավելով ասաց, որ կորցրել է ձեռքը: Ես ձայն տվեցի Միրեյին ու Արմանին՝ կարծելով, թե նրանք ողջ են ու խնդրելով ինձ մոտիկ գալ: Բայց երբ պայթյունից առաջացած փոշին նստեց, շուրջս նայեցի ու տեսա, որ կրտսեր որդիս մահացած է: Հետո տեսա Միրեյին՝ առանց ոտքերի ու ձեռքերի: Ես չկարողացա գրկել նրան, որովհետև վիրավոր էի ու արնահոսում էի»,- սեպտեմբերի 30-ի ողբերգական դեպքերը վերհիշել է Բեթին:
Այնուհետև AFP-ն մեջբերել է Միրեյի մարզչի՝ Վանիս Սալահյանի խոսքերը, որը պատմել է, որ մարզուհին ուներ մեծ երազանքներ ու սիրում էր յուրաքանչյուր նախաձեռնությունում լինել լավագույնը:
Միրեյի հայրը՝ 56-ամյա Վիգեն Հինդոյանը, փորձելով զսպել անդառնալի կորստի ցավը, պատմել է, որ պատերազմի հետևանքով կրած նյութական կորուստներն ուղղակի անհամեմատելի են դստեր ու որդու մահվան հետ:
«Միրեյը մեր տան ժայռն էր. նա էր այն մարդը, ով մեզ բոլորիս ուժ էր տալիս»,-ասել է հայրը:
19:28
18:55
18:19
16:23
16:08
13:33
13:19
13:02
11:46
11:36
11:11
11:11
10:47
10:23
10:09
09:44
09:23
09:02
18:29
17:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03