«Մեր տնտեսության և հասարակության ներուժն ավելի կազմակերպված և նպատակային աշխատանքի մեջ է: Սահմանադրական բարեփոխումներից հետո մենք սկսել ենք համակարգային փոփոխություններ: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարում է ստանձնում, այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվն ու շարժիչն ուժը, իրականացնողը: Կառավարման կիսանախագահական համակարգին անցումը, խորհրդարանական կառավարման համակարգը փոխում են ոչ միայն երկրի կառավարման մոդելը, այլև հավաքական մտածողության փոփոխության հարցը: Միգուցե մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխվելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելի անցման դեպքում:
Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակի առաջնորդողը: Ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ ՀՀ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Այս աշխատանքում դուք մենակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու եք մեր երկրի բոլոր մարմինների հետ, որոնք սատարելու աջակցելու ու ոգևորելու են, բայց շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը: Այս նոր կառավարության հաջողությունը պայմանավորված կլինի այն ակնկալիքների արդարացմամբ, որն ունի մեր ժողովուրդը,- ասավ Սերժ Սարգսյանը` ավելացնելով. «Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություն: Այս նոր կառավարության հաջողությամբ է պայմանավորված այն ակնկալիքները, որ ունի այսօր մեր ժողովուրդը, ուրեմն պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է` նվիրվել անմնացորդ , աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղեք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք` նեղանալ և նեղսրտել չկա:
Բոլորս պետք է հասկանանք, որ երբ որ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի, երկրորդ, ավլի ճիշտ երրորդական պլան: Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքի անդամները և ձեր ընկերները այս հանգամանքը կհասկանան, մի վախեցեք նրանից, որ կասեն «դարձել եք նախարար, դարձել եք կառավարության անդամ, մեզ հետ քիչ եք հանդիպում, մեզ քիչ եք ուշադրություն դարձնում»: Եղեք միասնական: Ես վստահ եմ`վարչապետի հնարավոր կշտամբանքները երբեք ձեր անձերին չեն վերաբերվելու, դա միայն ու միայն արվելու է աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք իրոք շատ բան ունենք անելու և այդ ճանապարհին մենք լինելու ենք հաստատակամ, մենք պետք է միայն առաջ գնանք , նայեք առաջ»:
«Եվ դա բերելու է նրան, որ մարտահրավերները կամաց-կամաց տեղի են տալու, ուզում եմ, որ սրանում ևս համոզված լինեք:Նորից եմ հարցնում` կա՞ն հարցեր: Գիտեք, երբ որ հարցեր չեն լինում, էսպիսի երկակի բան է առաջանում` կամ ամեն ինչ հասկանալի է և ընդունելի, կամ անհասկանալի է ու անընդունելի, հուսով եմ` առաջինն է, հաջողություն եմ մաղթում ձեզ»,- երզափակեց նախագահը: