Հոկտեմբերի 5-ին մեկնարկեց Երկրորդ Հայկական Ինտերնետ կառավարման համաժողովը` «ArmIGF 2016», որը կազմակերպվել էր «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի աջակցությամբ: Համաժողովի օրակարգում քննարկվող թեմաներն էին ինտերնետ կառավարումը՝ կայուն և ներառական զարգացման համար, ՏՏ աշխատաշուկայի մարտահրավերները, սոցիալական ցանցը՝ որպես բիզնես գործիք, կիբեռանվտանգությունը՝ օրվա հրամայական, ինտերնետ կառավարման ունակությունների զարգացումը, ինչպես նաև ոլորտին առչնվող բազմաթիվ այլ հարցեր: Համաժողովի «Կիբեռանվտանգություն՝ օրվա հրամայականը» խորագրով քննարկմանը մասնակիցներն անդրադարձան կիբեռանվտանգությանն առնչվող մարտահրավերներին ու լուծումներին, ինչպես նաև եղան քննարկումներ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են` «Կիբեռանվտանգություն» հասկացության սահմանումը, Հատուկ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք, Էլեկտրոնային ստորագրություն, Գաղտնագրման համակարգեր և այլն: «Կիբեռանվտանգություն՝ օրվա հրամայականը» թեմայով քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը և ՊԱՀՀ-ի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի պետ Արման Գրիգորյանը: Նրանք իրենց մասնագիտական գնահատումներն են հնչեցրել համաժողովում քննարկվող թեմաների վերաբերյալ: Քննարկման ընթացքում դոկտոր Քոթանջյանը նշել է, որ ՊԱՀՀ-ում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգությանը և տեղեկատվական ռեսուրսների կառավարմանը: Դրանց են միտված նաև Համալսարանի կազմում Տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների և ազգային անվտանգության քաղաքականության կենտրոնի հիմնումը և դրա զարգացմամբ՝ Կիբեռանվտանգության և տեղեկատվական ռեսուրսների զարգացման ռազմավարության ինստիտուտի ստեղծումը: ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները, կիբեռանվտանգության ոլորտի մասնագետները, միջազգային հեղինակավոր հետազոտական համալսարանների գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, նրանց փորձի ուսումնասիրմամբ և դրա՝ Հայաստանում տեղայնացմամբ, ջանում են զարգացնել ու բարձրացնել մեզանում անվտանգային խնդիրների հետազոտության մակարդակը՝ ի նպաստ պետության անվտանգության ամրապնդման:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47