Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանն, ակտիվություն ցուցաբերելով, փորձում է շեղել դժգոհ հասարակության ուշադրությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ադրբեջանի էությունն այնպիսին է, որ լինելով ահաբեկչական պետություն, միշտ էլ ձգտելու է նման քաղաքականություն իրականացնել: Այլ բան է, որ այդ պետությունը կարող է այս կամ այն առիթն օգտագործել այդ քաղաքականությունն առաջ տանելու համար: Կան մի շարք զարգացումեր, որոնք էլ ավելի են կրքերը բորբոքում, որ Ադրբեջանը դիմի այդպիսի քայլերի»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, այդ զարգացումներից մեկը Ադրբեջանում անցկացված հանրաքվեն է: Մի շարք հեղինակավոր կազմակերպություններ դատապարտել են այդ հանրաքվեն` ընդգծելով բազմաթիվ խախտումների հանգամանքը: Ըստ Դավիթ Բաբայանի` սա Ալիևի իշխանության հավերժացման մի շոու էր, որն առաջացրեց բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը:
«Տեսանք, որ բռնի ձևով իշխանությունները փորձեցին կասեցնել նման զարգացումները: Ամեն դեպքում իրավիճակը շիկացած է: Դրան էլ գումարվում է երկրի սոցիալական ծանր վիճակը, նավթի գների անկումը, պաշտպանության բյուջեի կրճատումը, կան խնդիրներ նպաստների, կենսաթոշակների հետ կապված: Այսպիսի կացություն է ստեղծվել Ադրբեջանում: Հետևաբար՝ լավագույն տարբերակը սահմանային իրավիճակի սրումն է, որ բնակչության ուշադրությունը շեղվի ներքաղաքական զարգացումներից` խաղացնելով արտաքին թշնամու կերպարը»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Դավիթ Բաբայանի խոսքով, Ադրբեջանի հասարակությունը շատ լավ հասկանում է, որ նույն ալիևյան կլանն է Ադրբեջանի ամենամեծ վտանգը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ նույն հասարակությունը պետք է հարց տա Ալիևին, թե ինչու է այսքան տարի խաբում: Երևանում անցկացված ռազմական շքերթը ցույց տվեց, որ Ադրբեջանը սպառազինության առումով առաջ չէ, իսկ ապրիլյան պատերազմն էլ հաստատեց, որ ռազմական գործողություններով չի կարող հարց լուծել:
«Հետևաբար այս ձևավորված դժգոհությունն ինչ-որ ձևով պետք է զսպել, շեղել հասարակության ուշադրությունը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ակտիվացնելով իրավիճակը»,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ադրբեջանի գործողություններն առաջին հերթին զսպողը հայկական բանակն է, որը միշտ պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված խնդիրները:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22